Թիվ 2 ընտրատարածքում առաջադրված 96 թեկնածուներից 21-ը գործազուրկ են (ցանկ)


Թիվ 2 ընտրատարածքում առաջադրված 96 թեկնածուներից 21-ը գործազուրկ են (ցանկ)
Մարտ 8 16:06 2017

Թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանները խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9-ը քաղաքական ուժերը ընդհանուր թվով առաջադրել են 96 թեկնածուի: Ինչպես թիվ մեկ ընտրատարածքի պարագայում, այստեղ եւս կան պատգամավորի թեկնածուներ, ովքեր գործազուրկ են:

Armday.am-ը ըստ քաղաքական ուժերի առաձնացրել է պատգամավորի չաշխատող թեկնածուների ցանկը:

Եվ այսպես «Ելք» դաշինքն այս ընտրատարածքում առաջադրել է 12 թեկնածուի: Գործազուրկ են հետեւյալները.

Հայկ Կոնջորյան
Արմեն Մկրտչյան
Աննա Կոստանյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից այս ընտրատարածքում առաջադրվել է 7 թեկնածու, որից մեկը չի աշխատում: Խոսքը Արմեն Առաքելյանի մասին է:

ՀՎԿ-ն  թիվ 2-ում առաջադրել է 13 թեկնածու: Շատերը հասարակությանը անհայտ մարդիկ են: 13 հոգուց չեն աշխատում 5-ը: Նրանք են՝

Սուրեն Գրիգորյան
Աստղիկ Հովսեփյան
Արմեն Ղարիբյան
Սարգիս Նիազյան
Տիգրան Սարգսյան

«Ծառուկյան» դաշինքը առաջադրել է 11 թեկնածուի: Այստեղ ընդամենը պատգամավորի մեկ թեկնածու չունի հիմնական զբաղվածություն: Խոսքը Վեներա Ստեփանյանի մասին է:

«Կոնգրես- ՀԺԿ» դաշինքն առաջադրել է 11 թեկնածուի: Նրանցից միայն Լիա Դալլաքյանը չի աշխատում:

ՀՀԿ-ն էլ թիվ 2-ում առաջադրել է 11 թեկնածուի: Գործազուրկ են երկուսը՝ Տավրոս Գևորգյանը եւ Ալբերտ Երիցյանը:

«Հայաստանի կոմունիստական» կուսակցության 11 հոգանոց կազմից մշտական աշխատանք չունեն.

Արայիկ Գրիգորյան
Խաչիկ Խաչատրյան

Նելլի Հակոբջանյան 

Շահեն Սարկիսյան
Արտյոմ Վարդանյան

ՀՅԴ-ն առաջադրել է 10 պատգամավորի թեկնածու: Գործազուրկ է միայն մեկը՝ Սամսոն Հակոբյանը:

«ՕՐՕ» դաշինքի 10 հոգանոց կազմից երկուսը աշխատանք չունեն: Նրանք են՝

Նազիկ Ղարիբյան
Վիգեն Դավթյան

Ստացվում է 94 պատգամավորի թեկնածուից մշտական աշխատանք չունեն 21-ը:

Իսկ, թե ինչպիսին էր պատկերը թիվ 1 ընտրատարածքում անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակման մեջ:

Փայլակ Ֆահրադյան 



loading...