1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Այսօր Ավետիսյանների ընտանիքի սպանության 2-րդ տարելիցն է

Հունվարի 12-ին լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության երկրորդ տարելիցը :

2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն և գնդակահարել ընտանիքի 6 անդամներին, այնուհետեւ դանակահարել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացավ:

Պերմյակովը, որ փորձել էր հատել ռուս-թուրքական  սահմանը, հայտնաբերվել է հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից: 

Պերմյակովի խոսքով՝ ինքը ցանկացել է տուն հասնել: Ինքնակամ լքել է զորամասը՝ իր հետ տանելով ինքնաձիգ: Թափառելով գիշերային Գյումրիով՝ ցանկացել է խմել, կոտրել է պատուհանի ապակին և մտել Ավետիսյանների տուն: Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը սկսել է բղավել: Պերմյակովի խոսքով՝ ինքը վախեցել ու սկսել է կրակել:

Գնդակահարելով ընտանիքին՝  փոխել է հագուստը և փախուստի դիմել: Իր հետ տարել է մի քիչ գումար և սպանվածների բջջային հեռախոսները, իսկ անուն-ազգանվամբ համազգեստն ու հրազենը նա Ավետիսյանների տանն է թողել:

Հիշեցնենք, որ տեղի ունեցած ողբերգությունից հետո Գյումրիում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր: Մարդիկ պահանջում էին ռուսաստանցի զինծառայողին հանձնել հայաստանյան արդարադատությանը:

2015 թվականի օգոստոսի 12-ին Վալերի Պերմյակովը Գյումրիում կայազորային դատարանի կողմից դասալքության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում: Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանություն, ավազակային հարձակում, ապօրինի սահմանահատման փորձ։ Պերմյակովը դատապարտվել ցմահ ազատազրկման: 

Հայաստանի Վերաքննիչ դատարանը քննել է զոհված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների հայցերը ու առաջին ատյանի դատարանի վճիռն անփոփոխ թողել։ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները մտադիր են որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում։

loading...
Լրահոս
Նաղդալյանը պարտավորություններ ունի ոչ միայն պետության առջեւ, այլեւ «Նորաշեն-2007»-ից տուժածների․ «Ժամանակ» Իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առաջ. չի հաջողվում Վրաստանից Հայաստան տեղափոխել մեղադրյալներին. «Ժողովուրդ» Արա Բաբլոյանն ԱԺ աշխատակազմին ամանորյա տոպրակներ չի բաժանել․ խորհրդարանը Մալաթիայի յարմրկան չի․ «Ժամանակ» Ո՞ւմ կփրկեք առաջինը. Փաշինյանի՞ն, թե Գեղամյանի՞ն. Ուսանողի հարցն ու դրա պատասխանը «Հրապարակ» Թանկացումները շարունակվում են․ հերթական «աջակցությունը» գյուղոլորտին. «Ժամանակ» Բարեւ-բարլուսից այն կողմ չեն անցնում նախարարի և վարչապետի հարաբերությունները․ «Հրապարակ» Ինչո՞ւ Հայաստանի և Ադրբեջանի դեմ հետաձգված գործերն ԵԴ-ն անսպասելիորեն որոշեց վերսկսել «Հրապարակ» Ալեքսանյանը «քաշել» է գեներալին. Հարաբերությունները գնալով վատանում են․ «Հրապարակ» ԱԺ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերը կամա, թե ակամա դատապարտվել են անգործության. «Ժողովուրդ» Դասընթացներ` աղբահանության թեմայով. իրականում հերթական գումարներն են քամուն տրվելու. «Ժողովուրդ» Դեկտեմբերի 13-ի աստղագուշակ Ողջ ճշմարտությունն այն մասին, թե իրականում ինչն է ցելյուլիտ առաջացնում և ինչպես ընդմիշտ ազատվել դրանից Ինչպես միայն մեկ բաղադրիչի միջոցով ազատվել ատամնաքարից, մաքրել ատամնափառը և վերացնել բակտերիաները Ծննդյան տարեթվի վերջին նիշը կօգնի նոր փաստեր իմանալ ձեր մասին 4 բան, որոնք, պարզվում է, պիտանելիության ժամկետ ունեն Հայ մարմնամարզիկների ապշեցնող ելույթը.սա տեսնել է պետք (տեսանյութ) Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, ժամանակն է վերջ դնել թուրքերին ստորադասվելուն.Յաիր Լապիդ Ծանր է Զինվորի մահը, բայց դրանից ծանր բան էլ կա... Վիճաբանություն Թուրքիայի մեջլիսում. պատգամավորը նախարարին «ուրացող» է անվանել Պրեմիերա. «Իմ կյանքը». Հարութ Փամբուկչյան 5 պատճառ երբեք հոնքերի տատուաժ չանելու համար Չելսին կփորձի ձեռք բերել Լեմարին Հորոսկոպի 3 ամենանախանձ նշանները Բանակից զորացրվող երիտասարդներին ԲՈՒՀ-եր ընդունվելու լրացուցիչ հնարավորություններ կընձեռվեն 5 արտահայտություն, որ ունակ են կառավարել տղամարդուն