Աշխարհի ամենագեղեցիկ լքված վայրը. Ֆոտոշարք


Աշխարհի ամենագեղեցիկ լքված վայրը. Ֆոտոշարք
Մարտ 7 21:04 2017

Ջրի այս անհավանական գույները, աղե սյուների խելացնոր հյուսվածքները և տիեզերական լանդշտաֆտները ոչ այլ ինչ են, քան աղերի ստացման լքված դաշտեր: Այստեղ խորհրդային տարիներին արդյունաբերական միջոցով աղ էին արդյունահանում քիմիական արդյունաբերության համար: Այն անվանում էին «աղի ջրեր»:

Այս բոլոր աղի դաշտերն ունեն հստակ երկրաչափական ֆորմաներ` քառակուսիներ: Իրարից անջատվում են գրունտային անջրանցիկ փակոցով, որոնց վրա այժմ երևում են փայտե կոնցտրուկցիաների մնացորդները, որոնք ժամանակին աշխատողների համար ծառայել է որպես հատուկ կամուրջ:

Այսօր այստեղ մնացել են միայն աղապատ սյուներ, որոնք նախկինում իրենց վրա էին պահում տախտակները, որոնոց ոչ միայն բանվորներին էին տեղաշարժվում, այլև տեխնիկա:

Դաշտերի միջև բացի տախտակամածից, որոշ հատվածներում եղել են հատուկ խողովակներ, որոնց օգնությամբ ջուրը մատակարարում էին դաշտի այս կամ այն հատված:

Աղի դաշտերի աշխատանքի սկզբունքը պարզ էր. մատակարարվում էր ծովի ջուրը, որտեղ բնական ճանապարհով գոլորշիանում էր՝ թողնելով աղը, որն էլ պարզապես պետք էր հավաքել:

Դարպասները վաղուց չեն աշխատում, այդ պատճառով ջուրը նախագծվածի պես չի հոսում մեկ դաշտից մյուսը:

Ջրին կարմիր երանգ է տալիս դյունալիելա միաբջիջ ջրիմուռը, որը ապրում է աղի ջրերում և որոշակի բնական պայմաններում սկսում է բուռն բազմանալ՝ ջուրը կարմիր դարձնելով:

Այստեղ բնությունը իսկապես ֆանտաստիկ է: Մի կոմից վառ կարմիր ջուր, իսկ մյուս կողմից` կապտա-սպիտակա-սև աղբ:

Փայտե կոնստրուկցիաները ժամանակի ընթացքում աղից ստացել են տիեզերական տեսք: