Հանձնարարականներ վարչապետից՝ գործադիրի անդամներին


Հանձնարարականներ վարչապետից՝ գործադիրի անդամներին
Հունվար 12 11:27 2017

ՀՀ կառավարության այս տարվա առաջին նիստը սկսվեց հանձնարարականներով: Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության և առողջապահության նախարարներին համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ` ըստ առանձին ապրանքների:

«Մասնավորապես, դիտարկել փոխարինման մեխանիզմները, տարբեր հնարավորությունները, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքներ, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծողների նկատմամբ: Բացի այդ, շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել և ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը, տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին»,- նշեց վարչապետը:

Վարչապետը հանձնարարեց  նաև, որ այն ապրանքները, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում: Ընդ որում, այդ ապրանքների արտադրության կազմակերպման կամ արտադրական հզորությունների ավելացման համար կատարվելիք ներդրումները կարելի է հետգրել միջին ժամկետում: