1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հեշտացվում է ամուսնության բացակայության մասին տեղեկանք ստանալու գործընթացը. Արփինե Հովհաննիսյան

Նախկինում ՀՀ տարածքից դուրս ամուսնություն գրանցելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ էր, որպեսզի քաղաքացին նախ դիմի իր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, այնուհետև՝ Արդարադատության նախարարություն: Կառավարության՝ 2016 թվականի վերջին կատարած փոփոխությամբ քաղաքացին այլևս տարածքային ստորաբաժանում գնալու անհրաժեշտություն չի ունենա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նորամուծությունը մանրամասնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Նախկինում, երբ քաղաքացին, ամուսնական տարիքը լրանալուց հետո մի քանի անգամ փոխած էր լինում իր բնակության վայրը, ստիպված էր լինում դիմել այդ վայրերի սպասարկումն իրականացնող տարածքային մարմիններ, որը ենթադրում էր թե՛ ժամանակի և թե՛ լրացուցիչ ֆինանսական միջոցների կորուստ: Այժմ այդ քաշքշուկն ու տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտությունը չկա»,- ասաց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր այդ փաստաթուղթը ստանալու համար պետք է ներկայացնել միայն անձնագիր, իսկ լրացուցիչ փաստաթղթերը կհավաքագրի Արդարադատության նախարարությունը՝ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, որը համակցված է բնակչության պետական ռեգիստրի բազային:
Կատարված բարեփոխման համատեքստում նախարարն առանձնացրեց նաև կոռուպցիոն ռիսկերի և կամայականությունների նվազեցմանն ուղղված մեխանիզմները: «Վստահ կարող եմ ասել, որ նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման գործընթացում բացակայում են նշված ռիսկերը, քանի որ բոլոր վճարումները, տեղեկանքի տրամադրման ժամկետները կրճատելու համար, հստակ սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ ամուսնության առկայության կամ բացակայության մասին տեղեկությունները ստուգվում են ինչպես տարածքային մարմինների արխիվների տվյալների, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Որպես ծառայության մատուցման նոր գործառույթ՝ ՀՀ ԱՆ-ն այսուհետ, քաղաքացու ցանկության և նախատեսված վճարումը կատարելու դեպքում, կարող է տրամադրել երկլեզու տեղեկանք՝ հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն:
Երկլեզու տեղեկանք տրամադրելու նպատակն է խնայել քաղաքացու ժամանակը՝ թարգմանության համար նոտարական գրասենյակ դիմելու հարցում:
Նախարարը նաև հավելեց, որ այս տարվա հուլիսից մեր քաղաքացիների համար ևս մեկ նոր գործիքակազմ կներդրվի՝ նրանց հնարավորություն տալով www.e-gov.am և Արդարադատության նախարարության www.moj.am կայքերի միջոցով դիմում ներկայացնել՝ համապատասխան տեղեկանքը ստանալու նպատակով:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ տարեվերջին գործարկված պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների միջոցով ևս քաղաքացին հնարավորություն կունենա առանց ՀՀ արդարադատության նախարարություն այցելելու դիմում ներկայացնել և ստանալ այդ տեղեկանքը:
Երևանում դրանք գործում են «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) նշված հասցեներում, ինչպես նաև Գառնի համայնքում գտնվող «Հայփոստ»-ի գրասենյակում, Գյումրի քաղաքի «Հայփոստ»-ի գրասենյակում (հասցե՝ Ռիժկովի 5) և Էջմիածին քաղաքի Հայփոստի գրասենյակում ք.Էջմիածին, Մ.Մաշտոցի-2:
Նշենք, որ նախկինում հնարավոր չէր տեղեկանք տրամադրել այն քաղաքացիներին, որոնք հաշվառված չէին ՀՀ տարածքում, որն էլ դժվարություններ էր առաջացնում ՀՀ քաղաքացիների համար օտարերկրյա պետության իրավասու մարմիններին իրենց ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցում: Այսօր արդեն այդ հնարավորությունն ընձեռված է և ՀՀ տարածքում հաշվառում չունեցող ՀՀ քաղաքացիների ընտանեկան կարգավիճակի ստուգումը կկատարվի էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով:

loading...
5 խորհուրդ՝ Google-ն իմաստուն կերպով օգտագործ... Երգիչ Նորոյի և «օրենքով գող» Պզոյի լուսանկարը... Ոստիկանություն է ներկայացել 35-ամյա տղամարդու... Ղրղզստանում սողանքի հետևանքով 24 մարդ է զոհվե... 5 բան, որ նյարդայնացնում են կենդանակերպի յուր... Վարչապետը հանձնարարել է շարունակել կառուցապատ... Հալեպում ազատագրումից հետո առաջին անգամ ֆուտբ... «Խոստում»-ը ֆիլմի սաունթրեքը` Քրիս Քորնելի կա... Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել Սամվել Կարապետյանի դստեր յուրահատուկ կերպարնե... Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկ է նվեր Հայաստա... Սելֆիի համար կեցվածք ընդունած պանդան հռչակ է ... Ռուդոլֆ Խառատյանը պարգևատրվել է Երևանի քաղաքա... Կարեն Կարապետյանը հանձնարարել է ընթացք տալ պի... Սերժ Սարգսյանը ընդունել է Հորդանանի արքայադստ... Երևանի քաղաքային իշխանությունները գլխովին ձախ... Էթիկայի 10 կանոն, որոնք դուք խախտում եք ամեն ... Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Կոտայքի ոստիկանները ծեծի մեղադրանքով հետախուզ... Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորնե... Ասեղնագործված հագուստ՝ այս գարնան գլխավոր միտ... «Ելք» դաշինքը հանրահավաք է հրավիրել Ինչ կարող է պատմել սիրելի թիվը ձեր մասին Զարուհի Փոստանջյանի ընտանիքը (լուսանկարներ) Տավուշի գյուղերը գիշերը գնդակոծվել են (լուսան...