Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված 94 թեկնածուներից 28-ը գործազուրկ են (ցանկ)


Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված 94 թեկնածուներից 28-ը գործազուրկ են (ցանկ)
Մարտ 6 17:33 2017

Թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն եւ Ավան վարչական շրջանները ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է 94 թեկնածու: «Ելք» դաշինքը առաջադրել է 11 թեկնածուի: «Ազատ դեմոկրատների» կուսակցությունը՝ 6: ՀՎԿ-ն եւ «Ծառուկյան դաշինքը՝» առաջադրել են 13 թեկնածու: ՀԱԿ- ՀԺԿ դաշինքը առաջադրել է 5 թեկնածուի: 12 թեկնածու առաջադրել է ՀՀԿ-ն, իսկ ՀԿԿ-ն՝ 13: ՕՐՕ-ն թիվ մեկ ընտրատարածքում առաջադրել է 8, իսկ ՀՅԴ-ն 9-ը թեկնածու:

Նշենք, որ առաջադրված թեկնածուներից շատերը գործազուրկ են: Armday.am-ը առանձնացրել է թիվ 1 ընտրատարածքի պատմագավորի գործազուրկ թեկնածուներին:

«Ելք» դաշինքի 11 թեկնածուներից չեն աշխատում 4-ը: Նրանք են
Չիլինգարյան Կարեն
Տոնոյան Ռուզաննա
Գրիգորյան Վարդան
Մարգարյան Հայկ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության 6 թեկնածուներից միայն մեկն է գործազուրկ: Խոսքը Հովսեփ Ավետիսյանի մասին է:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունից առաջադրված 13 թեկնածուներից գործազուրկ են հետեւյալները՝
Ասլանյան Արմեն
Ավետիսյան Արտակ
Բալյան Աշոտ

«Ծառուկյան» դաշինքի բոլոր 13 թեկնածուները ունեն զբաղվածություն:

«Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքում չեն աշխատում հետեւյալ պատգամավորի թեկնածուները.
Կարապետյան Վլադիմիր
Հովհաննիսյան Նարինե
Հաբեթյան Կարինե
Սարգսյան Նարեկ

«Հայաստանի հանրապետական» կուսակցության կողմից առաջադրված բոլոր թեկնածուները ունեն աշխատանք: Նշենք, որ ՀՀԿ-ն այս ընտրատարածքում առաջադրել է 12 թեկնածուի:

«Հայաստանի կոմունիստական» կուսակցության 13 հոգանոց կազմից շատերը չունեն աշխատանք: Եվ այսպես գործազուրկներն են.

Այդինյան Հովիկ
Բալաբեկյան Լևոն
Գրիգորյան Գրիշա, բժիշկ-թոշակառու
Եդիկսելով Էդվարդ, թոշակառու
Խաչատրյան Գոհար
Մարտիրոսյան Գոհար
Շահինյան Լիպարիտ, թոշակառու

«ՕՐՕ» դաշինք-ից գործազուրկ են հետեւյալ պատգամավորի թեկնածուները
Հակոբյան Սամվել
Հակոբյան Սմբատ
Մխիթարյան Անահիտ
Ստեփանյան Գառնիկ
Սարգսյան Թերեզա
Ղազարյան Մարգարիտա
Պողոսյան Աշոտ
Գևորգյան Սուսաննա

«ՀՅԴ» կուսակցության գործազուրկ պատգմավորը Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին է՝ Սերգեյ Լոքյանը:



loading...