Վենեսուելայում պատգամավորը ձերբակալվել է ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով


Վենեսուելայում պատգամավորը ձերբակալվել է ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով
Հունվար 12 10:40 2017

Վենեսուելայի հետախուզության ծառայությունը պատգամավորի է ձերբակալել եւ «Ժողովրդական կամք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին՝ Խիլբեր Կարոյին, ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Տարեկ Էլ-Աիսամին:

Նրա խոսքով՝ ձերբակալվածը կապ ունի կառավարության դեմ դավադրության եւ մահափորձերի նախապատրության հետ:

Կարոյին կասկածում են նաեւ զենք պահելու եւ հարեւան Կոլումբիայում ընդհատակյա հանդիպումներ կազմակերպելու մեջ:

Փոխնախագահը նաեւ հիշեցրել է Կարոյի քրեական անցյալի մասին, որն իբր 1992 թվականին դատապարտվել է թմրաթրաֆիքի համար, ինչպես նաեւ 1985 թվականին սպանության համար: Փոխնախագահի կարծիքով՝ հենց Կարոն է կանգնած Վենեսուելայի բանտերում հանցավոր խմբավորումների գործունեության համակարգման ետեւում: