«Հայկական ժամանակ». Արթիկից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Մուշեղ Պետոյանը հույս ունի, որ ՀՀԿ-ն իրեն չի «քցի»


«Հայկական ժամանակ». Արթիկից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Մուշեղ Պետոյանը  հույս ունի, որ ՀՀԿ-ն իրեն չի «քցի»
Հունվար 12 10:17 2017

«Արթիկից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Մուշեղ Պետոյանը փնտրտուքների մեջ է, թե որ կուսակցության ցուցակով առաջադրվի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Հիշեցնենք, նա «Բարգավաճ Հայաստանի» անդամ էր։

2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո, սակայն, Պետոյանը դարս եկավ ԲՀԿ-նից և չի կարող նորից այնտեղ ընդգրկվել։ Իսկ հիմա հույս ունի, որ ՀՀԿ-ն իրեն չի «քցի» և կփոխհատուցի աշնանը ՏԻՄ ընտրություններում կրած պարտությանը, նա մասնակցում էր Արթիկի քաղաքապետի ընտրություններին, ՀՀԿ-ն նախատես խոստացել էր նրան պաշտպանել, բայց արդյունքում ընտրվեց Մխիթար Վարագյանը։ Եվ քանի որ 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Մ. Պետոյանը բավականին մեծ քանակով «Այո»–ի քվեներ է ապահովել իշխանությունների համար, գումարներ ծախսել, իսկ քաղաքապետի ընտրությունների ժամանակ անհաջողության մատնվել, հույս ունի, որ այս անգամ իշխանությունները դա կփոխհատուցեն ընդգրկելով իրեն Շիրակի մարգի ռեյտինգային ցուցակում»,–գրում է թերթը։