1$ = 0 AMD 1€ = 0 AMD

«Հրապարակ». Վրաստանը ներառվում է ամենապոպուլյար տուրիստական ուղղությունների ցանկում, իսկ Հայաստանը դուրս է մնում դրանցից

«Ռուսական «Կոմերսանտը» երեկ ուշագրավ հրապարակում էր արել Վրաստանի զբոսաշրջության մասին։ Պարզվում է՝ անցած տարի մեր հարևան երկիրը զբոսաշրջության ոլորտում ռեկորդ է արձանագրել. Վրաստան է այցելել 6 միլիոնից ավելի զբոսաշրջիկ, 2 միլիարդ դոլարից ավելի եկամուտ է այն բերել երկրին։ Իսկ «Վոգ» ամսագիրը Վրաստանը ներառել է ամենապոպուլյար տուրիստական ուղղությունների ցանկում։ Ահա այսպես դանդաղ քայլերով մեր հարևան երկիրը շտկում է մեջքը, բարելավում տնտեսական վիճակը։ Իսկ մենք ոչ կարողանում ենք օգտվել մեր առավելություններից, ոչ էլ անգամ օրինակ են վերցնում նրանից։ Այդ ինչե՞ս ստացվեց, որ հարուստ պատմություն և ցուցադրելու բան ունեցող Հայաստանը, որը նաև գեղեցիկ բնություն ունի, բարեհամբույր ու աշխատասեր բնակչություն, չի կարողանում գրավել Էկզոտիկ տուրիզմի սիրահարներին, Եվրոպաներից վտարված ռուս զբոսաշրջիկներին, մերձավոր Իրանին, իսկ Վրաստանը կարողանում Է։ Ոչ միայն չի կարողանում զբոսաշրջիկներ «խլել» հարևանից, այլ հենց ինքն Է լրացնում Վրաստան մեկնողների շարքերը։ Վերջին տարիներին Վրաստանում շատ ավելի հայ Է հանգստանում, քան հայաստանյան հանգստավայրերում:

Իսկ աշխարհը փոխվել է։ Նախ, զբոսաշրջությունն աճել է՝ մարդիկ այժմ ավելի շատ են շրջագայում, աշխարհ տեսնում, նոր տպավորություններ փնտրում, քան 10-20 տարի առաջ։ Եվ պետություններն էլ հասկացել են, որ սա շատ եկամտաբեր տնտեսության ճյուղ է և դրան չի կարելի մատների արանքով նայել»,–գրում է թերթը։

loading...
Լրահոս
Տղամարդու ամենակարևոր հատկանիշը՝ ըստ կանանց 6 իր, որոնցից շուտափույթ պետք է ազատվեք Այն, ինչ մարդիկ անվանուն են սեր, հաճախ ուղղակի կախվածություն է. հոգեբան Եվա Ռիվասը՝ բռնցքամարտով զբաղվելիս (տեսանյութ) 7 Փաստ հայտնի կոկայինի բարոնի մասին Երգիչ Մհերը կնոջ հետ`Եգիպտոսում (ֆոտո) Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի եղբայրը Ջիգարխանյանին տեղափոխել են սրտաբանական բաժանմունք Փաստեր, որոնք ամբողջ կյանքում թաքցնում են ձեր մայրերը ձեզանից Տղամարդկանց պահանջները, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին Նրբություններ, որոնք անհրաժեշտ է իմանալ սիրած էակի ծնողների հետ ծանոթանալիս 50 հարց, որոնք Ձեզ կստիպեն մտածել Հետաքրքիր և յուրօրինակ թեստ Կլեոպատրայի դիետա. Ինչպես նիհարել և լինել սեքսուալ Համեմունքներ, որոնք բնականորեն իջեցնում են արյան բարձր ճնշումը Կենդանակերպի բոլոր նշանների մասին զվարճալի, բայց ճշգրիտ 10 արտահայտություններ Ինչպես մտքերը կարգի բերել և սկսել նոր հարաբերություններ Պայուսակի պարունակությունը` կնոջ բնավորության մասին Բրազիլիայի հսկայական աղբանոցը վեց տասնամյակ գործելուց հետո փակվում է Շինանյութի Սերգեի որդին ազատության մեջ է Խմեք այս ըմպելիքը և ազատվեք ավելորդ կիլոգրամներից կարճ ժամանակում 8 պատճառ, թե ինչու իսկական տղամարդը չի դավաճանում Գիտնականները 2017-ը պատմության երկրորդ ամենաշոգ տարի են ճանաչել Ինչպես երկարեցնել նոթբուքի կյանքը: 5 օգտակար խորհուրդ Ինչու է հորանջելը վարակիչ