Կապանում «Նիվա»-ն բախվել է «Մերսեդես»-ին. կան վիրավորներ


Կապանում  «Նիվա»-ն բախվել է «Մերսեդես»-ին. կան վիրավորներ
Հունվար 12 09:55 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 23.57-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի մարզի Կապան քաղաքի «Հունանի» կամուրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ Արամ Մանուկյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 033 ss 60 (վարորդ` 55-ամյա Գ. Ա.) եւ «Mercedes C» մակնիշի 34 zt 931 (վարորդ` 22-ամյա Վ. Փ.) համարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի ուղեւոր Ա. Ղ.-ն հոսպիտալացվել է Կապանի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի վարորդ Գ. Ա.-ին դուրս են բերել մեքենայից եւ մոտեցրել շտապօգնության մեքենային վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: