1$ = 0 AMD 1€ = 0 AMD

EurasiaNet․ Չինաստանում ույղուրներին ստիպում են անձնագրերը «պահման հանձնել» ոստիկանությանը

Էթնիկ ույղուրները թուրքալեզու ու իսլամ դավանող ժողովուրդ են, որոնք ՉԻնաստանում վաղուց են բախվում խտրական վերաբերմունքի, հիմնականում դավանանքի ազատության հարցերում։ Իսկ անցած աշնանը այնտեղ նոր կանոններ են սահմանել, որոնք սահմանափակում են նաեւ նրանց տեղաշարժի իրավունքը։ Հիմա Սինցզյանի բնակիչները պարտավոր են պահման հանձնել իրենց անձնագրերը ոստիկանությանը, իսկ ինչ -որ տեղ գնալուց առաջ խնդրել, որ վերադարձնեն դրանք, գրում է ամերիկյան EurasiaNet պարբերականը։ Երբեմն ույղուրներին մերժում են ու անձնագրերը չեն վերադարձնում։

Ույգուրների հանդեպ, որոնք կազմում են Սինցզյանի բնակչության 45 տոկոսը, երբեմն այլ խտրական ընթացակարգեր էլ են կիրառում՝ օրինակ ստիպում են ուղեւորություններից առաջ ԴՆԹ անալիզ հանձնել։

Սինցզյանի բնակիչներին ստիպելով հանձնել անձնագրերը՝ չինական իշխանությունները ըստ երեւույթին հույս ունեն վերահսկել ույղուր զինյալների տեղաշարժերը։

Ույղուր ծայրահեղականները Չինաստանի տարածքում հաճախ են հարձակումներ իրականացնում, վերջին խոշոր հարձակումը 2015-ի սեպտեմբերին էր, երբ մի խումբ տղամարդիկ հարձակվել էին ածխահանքի աշխատողների վրա ՝ սպանելով 45 աշխատողի ու 5 ոստիկանի։ 2014-ին մի շարք հարձակումներ են եղել, այդ թվում Ուրումչիում մահապարտի պայթյունը, որից 39 մարդ էր զոհվել։ Դանակով հարձակումներ են եղել նաեւ Գուանչժոու ու Կունմինե երկաթգծային կայաններում։

ՉԻնաստանի իշխանությունների կարծիքով ույղուր զինյալներն ու անջատողականները այդ հարձակումների միջոցով ուզում են հասնել անկախ պետության ստեղծմանը՝ Արեւելյան Թուրքեստան կամ Ույղուրիստան անվանումով։

Ույգուր ազգայնականներն էլ իրենց հերթին վաղուց են դժգոհում,որ Պեկինի քաղաքականությունը խտրական է ու սպառնում է իրենց մշակութային ինքնությանը։

Այս խտրականությունն էլ հենց ույգուրների մի մասի արմատականացման պատճառ է դառնում, դրդելով նրանց բռնությունների, կարծում են որոշ փորձագետներ։

loading...
Լրահոս
Լեւոն Ալթունյանի կադրային «կրեածիվը» հանկարծակիի է բերում աշխատակազմին․ «Ժամանակ» Հերթական էլիտար հարսանիքը «Փարավոնում»․ «Հրապարակ» Կթանկանա նաև կարտոֆիլի գինը․ Պատճառը Թուրքիան է․ «Ժամանակ» «Ելքի» քննադատության «թելը կթելի» «Ծառուկյան» դաշինքը. ընկերը` ընկեր, գործը` գործ. «Իրատես» ԵՄ-ն սպասում է Հայաստանի ստորագրությանը. «168 ժամ» Նոր թանկացումներ են սպասվում. «Ժամանակ» Բուհը դատական կարգով պահանջում է բռնագանձել թվով 42 սովորողի ուսման վարձի գումարը. «ՀԺ» Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը ջերմ հարաբերությունների մեջ են. ջան ասել՝ ջան լսել են «Հրապարակ» Քանի՞ անգամ քննիչները չեն կատարել դատախազների ցուցումները. «Ժողովուրդ» Տնօրենը պարտքեր է կուտակել և անհետացել. «Ժողովուրդը» ՃՈ-ն քննարկումներ անցկացրել է` օտարերկրյա համարանիշներ ունեցող մեքենաներին վերահսկելու համար. «Ժողովուրդը» Վրաստանում ՀՀ նոր դեսպան կունենանք. «Հրապարակ» Հոկտեմբերի 24-ի աստղագուշակ Նա գող է, վատ մարդ է, չեմ ուզում նրան տեսնել և ճանաչել.Ջիգարխանյան Երգի պրեմիերա.«Մանկական Եվրատեսիլ-2017»-ում Միշան կերգի «Բումերանգ»-ը Հարսանեկան օրացույց. երբ է ավելի բարենպաստ ամուսնանալու համար ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ռոնալդուն Ինչի մասին է խոսում ձեր անվան առաջին տառը ՖԻՖԱ. Զիդանը՝ տարվա լավագույն մարզիչ Նա լվացքի մեքենայի մեջ փայլաթիթեղ գցեց. այժմ ես էլ եմ այդպես վարվում Տոկիոյի «Emonster» ընկերությունը դատի է տվել «Apple»-ին ՌԴ-ում կինն ընկել է եռացող կարամելի տակառի մեջ և մահացել Արտակարգ դեպք Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում. կա 2 զոհ Ինչպես տնային պայմաններում բանան աճեցնել Կաբարդինո-Բալկարիայում պատրաստել են Ռուսաստանում ամենամեծ խորովածը (Տեսանյութ)