«ՀԺ»․ Մուշեղ Պետոյանը հույս ունի, որ ՀՀԿ-ն իրեն այս անգամ չի «քցի»


«ՀԺ»․ Մուշեղ Պետոյանը հույս ունի, որ ՀՀԿ-ն իրեն այս անգամ չի «քցի»
Հունվար 12 09:44 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արթիկից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Մուշեղ Պետոյանը փնտրտուքների մեջ է, թե որ կուսակցության ցուցակով առաջադրվի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Հիշեցնենք, նա «Բարգավաճ Հայաստանի» անդամ էր:

2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո, սակայն, Պետոյանը դուրս եկավ ԲՀԿ-նից եւ չի կարող նորից այնտեղ ընդգրկվել: Իսկ հիմա հույս ունի, որ ՀՀԿ-ն իրեն չի «քցի» եւ կփոխհատուցի աշնանը ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը. նա մասնակցում էր Արթիկի քաղաքապետի ընտրություններին, ՀՀԿ-ն նախապես խոստացել էր նրան պաշտպանել, բայց արդյունքում ընտրվեց Մխիթար Վարագյանը:

Եվ քանի որ 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Մ. Պետոյանը բավականին մեծ քանակով «Այո»-ի քվեներ է ապահովել իշխանությունների համար, գումարներ ծախսել, իսկ քաղաքապետի ընտրությունների ժամանակ անհաջողության մատնվել, հույս ունի, որ այս անգամ իշխանությունները դա կփոխհատուցեն՝ ընդգրկելով իրեն Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում