Եթե ուզում եք երջանիկ լինել, ուրեմն շտապեք ազատվել այս 10 բաներից


Եթե ուզում եք երջանիկ լինել, ուրեմն շտապեք ազատվել այս 10 բաներից
Հունվար 12 00:50 2017

Ներկայացնում ենք իրապես երջանիկ լինելու ուղին

1. Ուրիշների հաստատում
Լսե՛ք խորհուրդներ, սակայն թույլ մի՛ տվեք որևէ մեկին՝ սովորեցնել ձեզ, թե ինչպես ապրեք ձեր կյանքը:
2. Զայրույթ և նեղսրտություն
Հիշե՛ք, որ նա, ով ձեզ զայրացնում է, կառավարում է ձեզ, և բացի այդ՝ զայրույթը կրծում է ներսից, ազատվե՛ք նրանից:
3. Իդեալական մարմնի կերպար
Միակ բանը, որ իրականում կարևոր է, դա այն է, թե ինչպես եք զգում ձեզ, մնացյալը անկարևոր են:
4. Իդեալական զուգընկերոջ կերպար
Իդեալական մարդիկ չկան: Դուք պետք է սիրեք նրան ամբողջ սրտով, անկաշկանդ և հարմարավետության զգացումով, սակայն նա ևս պետք է ընդունի ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:
5. Իդեալական կյանք
Դուք կարող եք սեփական աշխարհն ստեղծել, բոլոր աշխարհներից ամենալուսավորն ու ամենագունավորը, ամեն ինչ ձեր ձեռքում է:
6. Դուք պատրաստվում եք հարստանալ
Կարևորն այնպիսի աշխատանք գտնելն է, որը ձեր տարերքը կդառնա:
7. Միտք, որ բախտը մի օր կարող է ժպտալ
Պետք չ՛է սպասել բախտին, չնայած դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Գործե՛լ է պետք:
8. Արդարացում
Մոռացե՛ք «ժամանակ չկա» արտահայտության մասին, այն, պարզապես, արդարացում է:
9. Նախկին սերերի մասին մտքեր
Բաժանումը արդեն իսկ նշանակում է, որ դրա համար պատճառ է եղել, անցյալի սերերի մասին հիշելիս հիշեք ո՛չ թե նրան, այլ՝ նրանից հետո ստացած դասը:
10. Համառություն
Դժվար է խոստովանել, որ սխալվել եք, որ մյուսներն ավելի իմաստուն կամ բանիմաց են գտնվել, դժվար է, բայց ընդունե՛ք այդ փաստը:



loading...