Իրանական մզկիթը, որն այցելուներին ապշեցնում է իր հեքիաթային գեղեցկությամբ (լուսանկարներ)


Իրանական մզկիթը, որն այցելուներին ապշեցնում է իր հեքիաթային գեղեցկությամբ (լուսանկարներ)
Հունվար 12 00:41 2017

Իրանի Շիրազ քաղաքում գտնվող Շահ Չերաղ մզկիթն ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկների և ուխտավորների է ձգում, ինչը զարմանալի չէ. շինության ապշեցուցիչ ինտերիերն անտարբեր չի թողնում ոչ մի այցելուի:

Անվանումը թարգմանաբար նշանակում է «Լույսի թագավոր», քանի որ կառույցի ներսում հայելու միլիոնավոր բեկորներ կան, ինչի շնորհիվ լույսն արտացոլվում ու տարածվում է բոլոր ուղղություններով: