ԱՄՆ Տեխաս նահանգի Կորպուս Քրիստի քաղաքում գտնվող ամերիկա-մեքսիկական խոհանոցի ուտեստներ մատուցող ռեստորաններից մեկը սկսել է հորդորել իր հաճախորդներին 10 րոպեում ավարտել 1.8 կգ կշռող մեքսիկական տակոն:
18 տարում միայն 5 հաճախորդի է հաջողվել մինչև վերջ ուտել ամբողջական տակոն: Նրանք, հավանաբար, չափից շատ քաղցած են եղել:
Կորպուս Քրիստիի բնակչուհի Նորմա Ջին Տորոն համացանցում հրապարակել է իր լուսանկարը` ցուցադրելով իր «պայքարը» 1.8 կգ-անոց տակոն ուտելիս: Այն պատրաստված է եղել տնական տորտիլյայով, լոբազգիներով, պանրով, շոգեխաշած մսով, ձվով, կարտոֆիլով և բեկոնով: