1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Վրացական ընդդիմությունը «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը որակել է որպես «դավաճանական ու կապիտուլյացիոն»

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական ընդդիմությունը կոշտ քննադատության է ենթարկել «Գազպրոմ»-ի հետ պայմանագիր ստորագրելու մասին Վրաստանի կառավարության որոշումը։

Վրաստանի կառավարության այսօրվա նիստում հայտարարվել է, որ «Գազպրոմ-էքսպորտ» ընկերության հետ բանակցային երեք փուլերից հետո վրացական կողմը համաձայնվել է ստորագրել համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական գազի տարանցման արժեքը վճարվելու է ոչ թե գազով, ինչպես մինչ այս էր, այլ՝ դրամական ձևով։

Համաձայնագրի պայմաններով՝ Վրաստանն իրավասու է ձմեռային ժամանակաշրջանում գազի հավելյալ ծավալների կարիքի դեպքում «Գազպրոմ»-ից այն գնել շուկայականից ցածր գնով։

Մի շարք փորձագետներ արդեն իսկ հայտարարել են, որ Վրաստանն այդպիսով իրեն դնում է կախյալ վիճակում և արդեն չի կարող ազդել Ռուսաստանի որոշման վրա անհրաժեշտության դեպքում գազի վաճառքից հրաժարվելու համար։

«Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը որակել են որպես «դավաճանական ու կապիտուլյացիոն»։ ՄԱՇ-ի պատգամավոր Սերգի Կապանաձեն հայտարարել է, որ այդ պայմանագիրը Վրաստանի համար նշանակում է Ռուսաստանի հետ հարաբերություններում գոյություն ունեցող լծակի կորուստ.

«Կառավարությունը Ռուսաստանին տալիս է ևս մեկ գործիք Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Գազի տարանցման վերաբերյալ Ռուսաստանի հետ պայմանագրի կնքումը կապիտուլյացիայի դրսևորում է, դա հանցանք է»։

loading...
Լրահոս
Հայկ Դարբինյանի «Песни о Джейн» գրքի շնորհանդեսը լուսանկարներով Անկարայի արձագանքը՝ Հոլանդիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության վերաբերյալ օրինագծերի ընդունմանը 7 ավտոպատահար՝ 1 օրում Ադրբեջանցիների տգիտությունը անսահմանափակ է Փետրվարի 22-ին Երեւանում ծնվել է 67 երեխա Կապույտ հազից 2 ամսական երեխա է մահացել Տեղի է ունեցել վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ Դոլարի գինը՝ այսօր Բացառիկ տեսանյութ՝ երեկ Երևանի կենտրոնում BMW X5-երի մասնակցությամբ խոշոր ավտովթարից Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է Իմ եւ Գագիկ Ծառուկյանի շփումներում քաղաքական բաղադրիչը բացակայում է Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու իր հանցագործությունների համար. Էդվարդ Նալբանդյան Հարսանիքներ, որոնք ողբերգությամբ են ավարտել (լուսանկարներ) 20 տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանի հոկեյի օլիմպիական հավաքականը եզրափակչում է Պլանային ջրանջատում Աշտարակում Արգելափակվել են ավտոմեքենաներ Հրազդանում բարձրահարկ շենքից 31-ամյա կին է ցած ընկել եւ ողջ մնացել Նոր հակահրդեհային մեքենա «Ջրվեժ» անտառապարկին Ինչպես է Շիրակի պետհամալսարանի ռեկտորը խաբում ԱԻՆ-ին (լուսանկարներ) Մարջան Ավետիսյանը սիրելիի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել Մայրաքաղաքում ընթանում են անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքներ Ադրբեջանը դատապարտել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը Հայաստանում Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Վարդան Մնացականյանի դիակը