1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ինչպե՞ս գրավել տղամարդուն՝ ըստ կենդանակերպի նշանի

Տղամարդ-խոյ
Այս նշանի տղամարդիկ շատ աշխույժ են, ուժեղ ու տղամարդկային, բայց իրենց նման կանանց չեն սիրում: Նրանք նախընտրում են կամային ու ակտիվ կանանց: Խոյին գրավելու համար հետևեք գլխավոր կանոնին՝ եղեք կամային, բայց հարմարվող, չէ՞ որ այս նշանի տակ ծնված տղամարդիկ սիրում են նվաճել կնոջը:


Տղամարդ-ցուլ
Ցուլի նշանի տակ ծնված տղամարդիկ հետևողական ու ողջախոհ են և կնոջից նույնն են ակնկալում: Եթե նրան ցույց տաք ձեր համեստությունը, խելացիությունն ու կայունությունը, նրանք ընդմիշտ կբացեն իրենց սիրտը ձեր առաջ: Իսկ եթե նաև գովեք նրանց նյութական հաջողությունների համար, ապա ամեն ինչ երաշխավորված է: Եվ բացի այդ` խանդի առիթ չտաք ձեր տղամարդուն, որովհետև նրանք չեն հանդուրժում կնոջ դավաճանությունը:

Տղամարդ-երկվորյակ
Այս տղամարդկանց դուր են գալիս ամենատարբեր կանայք, ընդ որում նրանց արտաքինն այդքան էլ կարևոր չէ: Երկվորյակներին գրավելու համար պետք է հետաքրքիր զրուցընկեր լինել, կրել վառ հագուստ, օգտագործել թանկ օծանելիք և խրախուսել սեքսուալ խաղերը:


Տղամարդ-խեցգետին
Խեցգետինները սիրում են հոգատար, ընտանեկան և զգայուն կանանց: Նրանց համար կարևորը հոգատարությունն է, ընտանիքն ու երեխաները: Խեցգետինները փնտրում են կանանց, ովքեր պատրաստ կլինեն կիսել իրենց ուրախությունն ու տխրությունը: Գլխավոր հատկանիշները, որ խեցգետին տղամարդիկ գնահատում են, հավատարմությունը, վստահությունն ու անշահախնդրությունն են:


Տղամարդ-առյուծ
Առյուծները գրավիչ արտաքինի և սեքսի իսկական երկրպագուներ են: Առյուծին դուր գալու համար բավարար է միայն գլուխ հանել իր բոլոր երկրային պահանջներից: Կինը պետք է գեղեցիկ ու խնամված լինի, չունենա ավելորդ քաշ ու հիվանդ մաշկ: Եթե կինը հետևում է իրեն և վատ սիրուհի չէ, ապա երկարատև հարաբերությունները երաշխավորված են:

Տղամարդ-կույս
Այս նշանի տղամարդիկ ամենաանկայուն մարդիկ են, ուստի այն կանայք, ովքեր ցանկանում են դուր գալ կույսերին, պետք է լինեն էմոցիոնալ առումով կայուն: Կույսերը շատ լուրջ են վերաբերվում մաքրությանը և կարգ ու կանոնին, ուստի կնոջ ընտրության հարցում նրանց համար գլխավորը մաքրասիրությունն է. կինը պետք է լինի ընդօրինակման առարկա: Կնոջ արտաքինի մեջ կույսերը գնահատում են մեծ աչքերը, բնականությունն ու կարմիր այտերը:


Տղամարդ-կշեռք
Այս տղամարդկանց դուր գալու համար կինը պետք է նրբագեղ շարժուձև, նուրբ ճաշակ ու էլեգանտություն ունենա: Նրանք չեն սիրում վուլգար կանանց և ընտրում են ներքին գեղեցկություն ունեցողներին, ովքեր հստակ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից:


Տղամարդ-կարիճ
Այս տղամարդկանց գրավելու համար պետք է գործի դնել ողջ սեքսուալությունը: Մի վախեցեք անկաշկանդ լինել. դա միայն կգրավի կարիճին: Կարիճին հմայելու համար պետք է «դիվանագետ» լինել: Բանն այն է, որ կարիճներն անընդհատ փոխում են իրենց տրամադրությունը, անգամ սխալ ինտոնացիայով արտաբերած մի քանի բառը կարող են հունից հանել կարիճներին:

Տղամարդ-աղեղնավոր
Կինն առաջին հերթին պետք է խելացի լինի, որպեսզի գրավի աղեղնավորին: Զարգացվածությունն ու կարդացվածությունը նրան գրավելու գլխավոր «զենքը» կլինեն: Կինը պետք է լինի բնական, անկաշկանդ, անընդհատ փոխի արտաքին տեսքն ու ոճը: Այս դեպքում կինն իսկական իդեալ կլինի աղեղնավորի համար:


Տղամարդ-այծեղջյուր
Այծեղջյուրը նախընտրում է նուրբ ու խելացի կանանց, ովքեր ցույց կտան իրեն, որ ինքն ամենախելացին է: Կինը պետք է խորհրդավոր լինի և թույլ տա տղամարդուն բացահայտել իրեն: Եվ իհարկե պետք է վստահի տղամարդուն բոլոր առումներով:


Տղամարդ-ջրհոս
Ջրհոսի համար իդեալական կինը պետք է լինի գրավիչ, ինքնավստահ, անկեղծ, ում հետ կարելի է պարզապես լռել: Նրանց համար կարևոր է, որ կինը կամակոր չլինի:


Տղամարդ-ձուկ
Տղամարդ-ձկներն ամենառոմանտիկ ու զգացմունքային նշանն են: Նրանք սիրում են համեստ աղջիկներին, ովքեր ամաչելով են խոսում իրենց զգացմունքների մասին: Ձկներին գրավելու համար պետք է ամբողջովին անկեղծանալ ու վստահել նրանց:

loading...
Հունիսի 25-ի աստղագուշակ Հորոսկոպի 5 ամենալիրբ կանայք Երբ իմանաք, թե ինչու նա ձվի կեղևը դրեց ջեռոցո... Ինչ կարող է պատմել մատների երկարությունը մարդ... Կենդանակերպի նշանների ամենաուժեղ կողմերը 7 կարևոր նրբություն՝ ոտքերը սափրելու համար Ինչ կկատարվի օրգանիզմում, եթե 10 օր շաքարավազ... Մեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել Համեմի բուժիչ և օգտակար հատկությունների մասին ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համա... Խորհուրդներ՝ դեզոդորանտը ճիշտ օգտագործելու հա... Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա դաժան հար... Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին որ... Անհավանական ըմպելիք, որը կօգնի արագ և արդյուն... Երեխային լացացնելու համար աբովյանցի ամուսինը ... Ֆուտբոլիստներին իրենց արտաքինով չեմ գնահատում... Քասախ գյուղում իժ տեսակի օձ է հայտնաբերվել Ովքե՞ր կարող են 3 ամսում ռուսական անձնագիր ստ... Այշվարյա Ռայի գեղեցկության գաղտնիքները Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցա... Պամելա Անդերսոնը հանդիպում է ֆուտբոլիստ Ադիլ ... Հոգեբանական հորոսկոպ 100 միլիոն տարի հետո օրվա տևողությունը 25 ժամ... Լիկա Սալմանյանն ընտրյալի հետ նոր լուսանկար է ... Ոչինչ չանելու և ավելի արդյունավետ դառնալու 5 ...