Աշխարհի ամենահեղինակավոր կանանցից մեկը.Իվանկա Թրամփի կյանքը,ընտանիքն ու կարիերան


Աշխարհի ամենահեղինակավոր կանանցից մեկը.Իվանկա Թրամփի կյանքը,ընտանիքն ու կարիերան
Հունվար 11 22:56 2017

Wnews.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստր 35-ամյա Իվանկա Թրամփը հաջողակ կին գործարար է։ Նա ծնվել է Նյու Յորքում՝ Դոնալդ Թրամփի եւ ամերիկյան մոդել, գրող, ծնունդով Չեխոսլովակիայից Իվանա Զելնիչկովայի ընտանիքում։ Նրա ծնողներն ամուսնալուծվեցին, երբ Իվանկան ինը տարեկան էր։

35 տարեկանում նրա ունեցվածքը գնահատվում է 150 մլն դոլար։

Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Թրամփի կինը՝ Մելանիան, որոշ ժամանակ կբնակվի Նյու Յորքում, իսկ Իվանկան Սպիտակ տանը զբաղեցնելու է առաջին տիկնոջ համար նախատեսված գրասենյակը։

Ի դեպ, ամերիկյան The Sun-ը Իվանկային է համարում իսկական առաջին տիկին՝ մեջբերելով ընտանիքի ընկեր եւ բիզնես մագնատ Կարլ Այկանի խոսքերը. «Կարծում եմ, որ նրա հայրն իրականում լսում է իրեն։ Ես նկատի ունեմ այն, որ Թրամփը շատ է հարգում Իվանկային եւ ոչ միայն այն պատճառով, որ նա իր դուստրն է»։

Այսպիսով Wnews.am-ը ներկայացնում է աշխարհի ամենահեղինակավոր եւ հաջողակ կանանցից մեկին.

Մինչեւ 15 տարեկանն Իվանկան հաճախում էր Մանհեթենում գտնվող աղջիկների Chapin School դպրոց, որից հետո տեղափոխվել է մասնավոր Choate Rosemary Hall։ Իվանկան սովորել է Ջորջթաունի համալսարանում, ապա՝ Փենսիլվանիայի համալսարանին կից բիզնես դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ Իվանկան տիրապետում է երեք լեզվի՝ գերմաներեն, անգլերեն եւ ֆրանսերեն։

15 տարեկանից նա զբաղվել է ֆոտոմոդելի կարիերայով։ Առաջին անգամ Իվանկան հայտնվել է Seventeen ամսագրի շապիկին դեռեւս 1997 թվականին։ Հետո սկսել է կատարելագործվել որպես մոդել՝ նկարահանվելով բազմաթիվ հեղինակավոր ամսագրերի շապիկին։ Արդյունքում, ֆոտոմոդելի կարիերայի հանդեպ նրա կիրքը մարեց։ Իվանկա Թրամփը սկսեց զբաղվել բիզնեսով, իսկ ազատ ժամանակ նաեւ գիրք գրել։ Նա հիմնել է զարդերի սեփական ընկերությունը՝ Ivanka Trump Collection-ը։ Հանդիսանում է նաեւ Trump Organization-ի փոխնախագահը, զբաղվում է անշարժ գույքի բիզնեսով։

2007 թվականին Maxim ամսագիրն Իվանկային ընդգրկել է 100 ամենասեքսուալ կանանց ցուցակում՝ զբաղեցնելով 80-րդ տեղը։

2009 -ին նա ամուսնացավ բիզնեսմեն Ջարեդ Կուշների հետ, ով հրեա է։ Ամուսիններն ունեն երեք զավակ՝ երկու որդի եւ դուստր։

Իվանկան 2009թ. հրապարակեց իր առաջին գիրքը՝ «Հաղթաթուղթ. ինչպես հաղթել աշխատանքում եւ կյանքում»։ Այն ինքնակենսագրական է, գրքում պատմվում է Իվանկայի մանկության, դաստիարակության եւ այն մասին, թե ինչպես է դա օգնել հաջողության հասնել։ Հեղինակը հաղթողն է, ով կիսվում է իր սեփական փորձով եւ խորհուրդներ տալիս երիտասարդ կանանց։ Այժմ Իվանկան աշխատու է իր նոր գրքի վրա, որը կոչվում է. «Աշխատող կանայք. արտագրելով հաջողության կանոնները»։ Գիրքը հրատարակվելու է գարնանը։

Իվանկայի տունը.

Իր առաջին երեխայի ծնվելուց առաջ Իվանկան ամուսնու հետ ձեռք բերեց Մանհեթենում տեղակայված 10-սենյականոց բնակարանը։ Առաջին նախապայմանն էր, որ այն մոտ գտնվի իրենց գրասենյակին՝ Trump Organization-ին։

«Գրասենյակին մոտ տուն ունենալուց լավ բան չկա։ Երեկոյան կարող եմ տուն վազել, համբուրել դստերս, քնեցնել, իսկ հետո վերադառնալ աշխատավայր կամ կարեւոր ճաշկերույթի»,- ասում է նա։

Նման տեսարան է բացվում Իվանկայի բնակարանի լուսամուտից։

Բնակարանի լուսանկարները՝ ստորեւ.