Ներկայացեք գրասենակ. Միհրան Պողոսյանի գրասենյակից զանգում են քաղաքացիներին


Ներկայացեք գրասենակ. Միհրան Պողոսյանի գրասենյակից զանգում են քաղաքացիներին
Մարտ 2 13:56 2017

Միհրան Պողոսյանի գրասենյակից զանգում, ասում են` ներկայացեք գրասենյակ: Քիչ առաջ ինձ էլ էին զանգել:
Ասում եմ` ինչի համար պետք է գամ շտաբ, ասում ա` գաս, կիմանաս:
-Չէ, կոնկրետ ասեք, թե ինչի համար եք կանչում, կարող ա անօրինական ա ձեր նպատակը, -ասում եմ
-Բայց ինչն ա անօրինական
-Չգիտեմ, մասնավորեցրեք ձեր նպատակը, հետո էլ, ասենք, ինչու եք կարծում, որ պետք ա գամ, կամ իմ համարը, անուն-ազգանունը ձեզ որտեղից, էդ իմ անձնական տվյալներն են, կամ ով է ասել, որ ես էդքան պարապ եմ....
Չէ, ասենք, եթե մարդկանց հրավիրեն շտաբ` ներկայացնելու իրենց նախընտրական ծրագիրը, ու դա անենք շա~տ հարգալից տոնով ու հետն էլ բացատրեն նպատակը, ես էլ որոշեմ` գնամ` լսելու ազգը փրկելու Մ. Պողոսյանի նախընտրական ծրագիրը, դեռ էլի ոչինչ, բայց զանգում են, ասում` ներկայացեք շտաբ, կամ կգաք, կիմանաք` խի ենք կանչում, կարծես պարտավոր ենք գնալ, կամ ներկայանալ-ը որս է???? Էդպես լավ չէ, բերման ենթարկեք:
Լավ չեք...

Մարիամ Մուղդուսյանի ֆեյսբուքյան գրառումը: