1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Երևանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է, կասկածյալը՝ ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է այսօր Երեւանում տեղի ունեցած սպանությունը, կասկածյալը՝ ձերբակալվել։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապ օգնություն» ՓԲ ընկերության «Կենտրոն ենթակայանից» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում հայտնաբերվել է Վահե Մուրադյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը, «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 112-րդ հոդվածի 1-ին մասերով, և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել, որ վիճաբանության ակտիվ մասնակիցներն եղել են ուսանողներ, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահե Մուրադյանի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք, ինչպես նաեւ Ռաֆֆի Մարտիրոսյանին՝ «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք»։

Պարզվել է վիճաբանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ է, բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող։ Կասկածյալը ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

loading...
Լրահոս
Oգոստոսի 24-ի աստղագուշակ Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը գերել է հազարավոր քաղաքացիների Շոու բիզնեսում յուրաքանչյուր հայտնի աղջիկ գիտի, որ սեքսը վաճառվում է. Իջին Բնական բաղադրատոմս՝ որովայնի ճարպից ազատվելու համար Պատրաստվում եմ հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցելու եմ.Արթուր Ալեքսանյան Այն պահը, երբ հարսի մայրն իր գեղեցկությամբ խամրեցնում է հարսի փայլը (տեսանյութ) Ահա, թե ինչու այլևս երբեք հեռախոսը Ձեզ հետ չեք տանի զուգարան ՀՐԱՏԱՊ.Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը Samsung-ը ներկայացրել է նոր՝ Galaxy Note 8 սմարթֆոնը Իդեալական սպիտակ արմունկներ ընդամենը մեկ կոճակ ասպիրինով ՄՅՈւ-ի նախկին հարձակվողը տեղափոխվեց Հնդկաստան Երբեք մի խմեք գիշերը մահճակալի կողքին դրված ջուրը․ ահա՝ ինչու Իտալիայում խեղդվող մուսուլման կինը հրաժարվել է արական սեռի փրկարարի օգնությունից Ինչպես արագ նիհարել` պառկած վիճակում Վիդիչը պատմել է, թե ինչ է ակնկալում Մխիթարյանից Ինչպե՞ս արագ և հեշտ ազատվել մազերի յուղոտվածությունից Իրաքի արևելքում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հնդկաստանի դպրոցներից մեկում ամոնիակի բալոն է պայթել «9 աստղ». չինական մեթոդը կպատմի ամեն ինչ ձեր բնավորության մասին Իրանի գործողությունները սպառնում են աշխարհին. Նեթանյահու «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով Այս աշնան ամենանորաձև կաշվե բաճկոնները.լուսանկարներ Մեսսիի պատմությունը Բարսելոնայի համար կարող է ավելի վատ ավարտվել, քան Նեյմարի հետ 5 պատճառ, թե ինչու մինչ օրս ամուսնացած չեք «Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել անտառային հրդեհների մարման ժամանակ ցուցաբերած աջակցության համար».Ս.Սարգսյան