1$ = 0 AMD 1€ = 0 AMD

10 նախանշան, որ դուք իսկապես սիրահարված եք

1. Հորմոնները վերահսկողությունից դուրս են գալիս
Երբ սիրահարված եք, ձեր ընտրյալին հանդիպելիս ձեր այտերը կարմրում և վառվում են, սիրտը սկսում է ավելի արագ բաբախել, ձեռքերի ափերը քրտնում են, անգամ հնարավոր է գլխապտույտ առաջանա և այլն։ Այս ամենի «մեղավորը» էնդորֆին հորմոնն է, որի ազդեցության տակ ձեզ զգում եք յոթերորդ երկնքում։ Եվ դուք ոչինչ չեք կարող անել այս զգացողությունների դեմ, քանի որ էնդորֆինն ազդում է հենց ուղեղի վրա՝ խենթացնելով սիրահարներին։
2. Դուք քնում և արթնանում եք՝ մեկ ուրիշի մասին մտածելով
Եթե սիրում եք ինչ-որ մեկին, ուրեմն և առավոտյան արթնանալիս, և երեկոյան քնելիս դուք մտածում եք հենց նրա մասին։ Ուղեղն այս փաստը ենթագիտակցաբար բացատրում է այսպես. «Եթե ես սիրահարվել եմ ինչ-որ մեկին, մի՞թե նրանից ավելի կարևոր մարդ կա այս աշխարհում»։ Միգուցե, դուք չնկատեք և չհասկանաք այս ամենը, բայց ենթագիտակցաբար դուք միայն հենց նրա մասին եք մտածելու։
3. Դուք ժպտում եք, երբ նրան հաղորդագրություն եք գրում
Երբ սիրահարները ոչ վերբալ շփման ժամանակ ժպտում են, սա վկայում է նրանց սիրահարված լինելու մասին։ Ընկերների դեպքում նման հաճելի զգացողություն չի արթնանում։
4. Դուք ավելի հետաքրքրասեր եք դառնում
«Հետաքրքիր է, թե ի՞նչ է նա հիմա անում։ Ֆուտբոլ սիրու՞մ է։ Ո՞րն է նրա սիրելի թիմը։ Կարելի է հենց հիմա էլ հարցնել նրան այդ մասին...»։
Երբ դուք սիրահարված եք, ոչ միայն մտածում, այլև փորձում եք ամեն ինչ իմանալ միմյանց մասին։
5. Դուք պատրաստ եք ցանկացած խենթության
Սիրահարվածները հանուն իրենց սիրո պատրաստ են ամեն ինչի։ Նախկինում՝ մինչև YouTube-ի ի հայտ գալը, տղամարդիկ սերենադ էին երգում իրենց սիրելիների համար. ասես ներկայիս ֆլեշ-մոբերը։ Այսօր հնարավորությունները շատ-շատ են, և սիրահարները կարող են անել ցանկացած խենթություն՝ միայն թե իրենց սիրելին երջանիկ զգա իրեն։
6. Դուք մշտապես դուրս եք գալիս ձեր հարմարավետության զոնայից
Սերը այնպիսի երևույթ է, որ անգամ կարող է ստիպել ձեզ նրա հետ գնալ գեղեցկության սրահ կամ զբաղվել յոգայով։ Իսկ աղջիկները, չլինելով ֆուտբոլասեր, մեծ սիրով կգնան բար և ֆուտբոլ կդիտեն իրենց սիրելիի հետ։ Ճիշտ է, նա այնքան էլ հաճելի ժամանակ չի անցկացնի, բայց եթե նրա ընտրյալը վայելում է այդ 90 րոպեները, ուրեմն նա պատրաստ է լինել նրա կողքին։
7. Դուք սկսում եք ավելի մեծ ուշադրությամբ հետևել ձեր արտաքին տեսքին
Նախկինում դուք պարզապես հագնում էինք առաջին պատահած զգեստը և դուրս գալիս տանից։ Իսկ այժմ ամեն ինչ պետք է գեղեցիկ ու մտածված լինի։ Իսկ երեկոյան հեռուստացույց դիտելու փոխարեն գնում եք մարզասրահ։
8. Դուք երգում եք
Երբ դուք սիրահարված եք, ձեր հոգում ծնվում է անհոգ, երջանիկ և ուրախ մեկը, որը չի կարողանում զսպել իր զգացմունքները։ Ուստի, նա սկսում է հաճախ երգել։
9. Դուք փոխում եք ձեր ամենօրյա երթուղին
Աշխատանքից հետո դուք չեք շտապում տուն, ինչպես նախկինում, այլ զանգում եք ձեր ընտրյալին և հրավիրում նրան ընթրիքի կամ զբոսանքի։
10. Դուք կուրացել եք
Սերը կուրացնում է։ Սերը ստիպում է ձեզ անել, ասել այնպիսի անբացատրելի երևույթներ, որոնք նախկինում տարօրինակ կթվային ձեզ։ Դուք ներում եք նրան ամեն հարցում, քանի որ ձեր սերը իսկապես մեծ է։ Այն, ասես, թմրանյութ լինի, որի կարիքը միշտ զգում եք։

loading...
Լրահոս
Լեւոն Ալթունյանի կադրային «կրեածիվը» հանկարծակիի է բերում աշխատակազմին․ «Ժամանակ» Հերթական էլիտար հարսանիքը «Փարավոնում»․ «Հրապարակ» Կթանկանա նաև կարտոֆիլի գինը․ Պատճառը Թուրքիան է․ «Ժամանակ» «Ելքի» քննադատության «թելը կթելի» «Ծառուկյան» դաշինքը. ընկերը` ընկեր, գործը` գործ. «Իրատես» ԵՄ-ն սպասում է Հայաստանի ստորագրությանը. «168 ժամ» Նոր թանկացումներ են սպասվում. «Ժամանակ» Բուհը դատական կարգով պահանջում է բռնագանձել թվով 42 սովորողի ուսման վարձի գումարը. «ՀԺ» Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը ջերմ հարաբերությունների մեջ են. ջան ասել՝ ջան լսել են «Հրապարակ» Քանի՞ անգամ քննիչները չեն կատարել դատախազների ցուցումները. «Ժողովուրդ» Տնօրենը պարտքեր է կուտակել և անհետացել. «Ժողովուրդը» ՃՈ-ն քննարկումներ անցկացրել է` օտարերկրյա համարանիշներ ունեցող մեքենաներին վերահսկելու համար. «Ժողովուրդը» Վրաստանում ՀՀ նոր դեսպան կունենանք. «Հրապարակ» Հոկտեմբերի 24-ի աստղագուշակ Նա գող է, վատ մարդ է, չեմ ուզում նրան տեսնել և ճանաչել.Ջիգարխանյան Երգի պրեմիերա.«Մանկական Եվրատեսիլ-2017»-ում Միշան կերգի «Բումերանգ»-ը Հարսանեկան օրացույց. երբ է ավելի բարենպաստ ամուսնանալու համար ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ռոնալդուն Ինչի մասին է խոսում ձեր անվան առաջին տառը ՖԻՖԱ. Զիդանը՝ տարվա լավագույն մարզիչ Նա լվացքի մեքենայի մեջ փայլաթիթեղ գցեց. այժմ ես էլ եմ այդպես վարվում Տոկիոյի «Emonster» ընկերությունը դատի է տվել «Apple»-ին ՌԴ-ում կինն ընկել է եռացող կարամելի տակառի մեջ և մահացել Արտակարգ դեպք Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում. կա 2 զոհ Ինչպես տնային պայմաններում բանան աճեցնել Կաբարդինո-Բալկարիայում պատրաստել են Ռուսաստանում ամենամեծ խորովածը (Տեսանյութ)