1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Կյանքի 15 կանոն՝ անկրկնելի Օդրի Հեփբերնից

Դու չես կարող քեզ «նորաձև աղջիկ» համարել, եթե չես դիտել «Նախաճաշը Թիֆանիի մոտ» ֆիլմը, որտեղ իր խաղով պարզապես փայլում է Օդրի Հեփբերնը: Այս դերասանուհին վաղուց ոճի, գեղեցկության և բարության խորհրդանիշ է, որին շատերն են ցանկանում նմանվել: Այսօր ես կներկայացնեմ Օդրիի լավագույն մտքերն ու կյանքի կանոնները, որոնք էլ ավելի են ստիպում սիրել նրան:

1. Յուրաքանչյուր մարդու պարտականությունն է՝ օգնել երեխաներին, որոնք տառապում են:
2. Ինձ պետք չէ անկողինը, որպեսզի ես ապացուցեմ, թե որքան կանացի եմ: Ես կարող եմ ցանկալի լինել պարզապես անձրևի տակ խնձոր քաղելով:
3. Ականջօղերը, որոնք նվիրում է ձեզ տղամարդը, կպատմեն այն ամենը, ինչ նա մտածում է ձեր մասին:
4. Իմ կյանքի ամենաերջանիկ պահերը միշտ կապված են եղել գյուղի հետ: Ես պաշտում եմ բնությունը, ծառերը, ծաղիկները եւ թռչուններին: Ես քաղաքի բնակիչ չեմ: Ասֆալտը տխրեցնում է ինձ:

5. Երբ չկա մեկը, ում համար կարող ես թեյ պատրաստել, երբ ոչ ոք չունի քո կարիքը, այդ ժամանակ, կարծում եմ, կյանքը ավարտվում է:
6. Կոսմետիկան կարող է գեղեցկացնել քո դեմքը, բայց այն անզոր է, եթե ներսից ես տգեղ: Եթե, իհարկե, կոսմետիկան չես ուտում:
7. Եկեք խոստովանենք, որ հին ու բարի շոկոլադե տորթը օգնում է ապրել:

8. Ժամանակի հետ հասկանում ես, որ երկու ձեռքը քեզ տրված է նրա համար, որ մեկով քեզ օգնես, մյուսով՝ ուրիշներին:
9. Ես հավատում եմ մանիկյուրին, ճչան հագուստին, նրան, որ հանգստի ժամանակ պետք է պճնվել ու շրթներկ քսել: Ես հավատում եմ վարդագույնին և որ երջանիկ աղջիկներն ամենագեղեցիկն են: Նաև հրաշքների եմ հավատում:
10. Իմ մայրը միշտ ասում էր՝ լավ բաները հենց այնպես երկնքից չեն թափվում: Աստված բարեգութ է, բայց նա սպասում է, որ դուք առաջինը կատարեք ձեր պարտականությունները:

11. Երբ ես փոքր էի, ծնողներս երբեք ժամանակ չունեին ինձ համար, և շոկոլադն իմ միակ սերն էր:
12. Մարդիկ ավելի, քան իրերը, խնամքի կարիք ունեն: Երբեք ոչ ոքի դեն մի նետեք:
13. Այն աչքերն են գեղեցիկ, որոնք մարդկանց մեջ միայն լավն են փորձում տեսնել: Գեղեցիկ է այն մարդու կազմվածքը, որն իր ուտելիքը կիսում է քաղցածների հետ:

14. Արցունքները կարող են ավելի շատ բան նշանակել, քան ժպիտը, որովհետև մենք ժպտում ենք բոլորին, բայց արտասվում միայն նրանց պատճառով, ում սիրում ենք:
15. Ամենագեղեցիկ բաները, որոնք մեզ իրական երջանկություն են պարգևում, գալիս են անձայն և սպասում, թե երբ մենք կնկատենք դրանց:

Հունվարի 24-ի աստղագուշակ Հնդկաստանում չորքոտանի երեխա է ծնվել Ինչո՞ւ պետք է հեռախոսը մաքրել ամեն օր Կնոջ բույրը գայթակղում է տղամարդուն Ի՞նչ կարող են ասել Ձեր անվան սկզբնատառերը Ձեր... Որպեսզի տղամարդու զգացմունքները չսառչեն… Կանացի 5 խորամանկություն՝ կատարյալ գեղեցկությ... Մարդկանց միայն 2%-ն է կարողանում լուծել Էյնշտ... Կյանքի համար անհրաժեշտ 10 հմտություններ, որ չ... Գամբիայի նախագահի պաշտոնից Յայա Ջամեի հեռանալ... Չինաստանի «թզուկների գյուղի» չբացահայտված առե... Բորուսիան երկարաձգել է Պուլիշիչի պայմանագրի ժ... Կոնյակով դիմակ՝ ընդդեմ մազաթափության Խոշոր ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտ. Nissan-ի վ... Շատ հետաքրքիր հորոսկոպ՝ յուրաքանչյուր նշանի դ... Ֆրանսիան ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամ... Ամենաշատ ներբեռնվող բջջային հավելվածներն աշխա... Վերջին 30 տարում ԱՄՆ-ը պատերազմների վրա ծախսե... Ռուսաստանի և միջազգային կոալիցիայի ինքնաթիռնե... ԹԵՍՏ. Ընտրի՛ր, թե ինչ տեսար առաջինը և իմացիր,... Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Դուք նույնիսկ չէիք կարող կռահել հետևյալ լոգոն... Թրամփը ստորագրել է Խաղաղօվկիանոսյան տնտեսական... Նիկոլ Փաշինյանն ընդունում է ՊԵԿ առաջարկը Միլիարդատերների սովորությունները, որոնք կօգնե...