Իսպանիայում ոստիկանությունը նոր արշավ է իրականացրել «վրացական մաֆիայի» դեմ


Իսպանիայում ոստիկանությունը նոր արշավ է իրականացրել «վրացական մաֆիայի» դեմ
Հունվար 11 21:35 2017

Իսպանիայի ոստիկանությունը նոր արշավ է իրականացրել այսպես կոչված «վրացական մաֆիայի»` բնակարանների կողոպուտով զբաղվող հանցավոր խմբավորման դեմ պայքարի շրջանակներում:

Ինչպես հայտնում է Грузия Online-ը` ձերբակալվածների թիվը հասել է 61-ի: «Նոր հարված է հասցվել վրացական մաֆիային, որը մասնագիտանում է բնակարանային կողոպուտի գործում: Հետաքննությունն ընթանում է է 2016-ի սկզբից ի վեր, երբ ավելացել է նմանօրինակ հանցագործությունների թիվը: Առաջին ձերբակալությունները տեղի են ունեցել հունիսն: Ներկա պահին ձերբակալվածների թիվը հասել է 61-ի», - հայտնել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչը: Վերջինիս խոսքով` հանցավոր կազմակերպության կազմում 9 տարբեր խմբավորումներ են ընդգրկված:

Իսպանացի իրավապահ մարմինների գնահատականով` սա Իսպանիայում վրացական մաֆիայի դեմ իրականացված խոշորագույն գործողություններից մեկն է:

Հետաքննության ընթացքում հաջողվել է պարզել, որ առնվազն 300 000 եվրո գումար է փոխանցվել Իսպանիայից այլ երկրներ, հիմնականում` Վրաստան: