Եմենի պատերազմի հետևանքով 1400 երեխա է զոհվել. ՄԱԿ


Եմենի պատերազմի հետևանքով 1400 երեխա է զոհվել. ՄԱԿ
Հունվար 11 21:21 2017

Եմենում տեղի ունեցող պատերազմի հետևանքով շուրջ 1400 երեխա է զոհվել, հարյուրավորները վիրավորվել են, իսկ բազմաթիվ դպրոցներ փակվել են: Ինչպես տեղեկացնում է Agence France Presse-ը, այս մասին վկայում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալները:

«Քաղաքացիների բնակության շրջաններում իրականացվող հարձակումների հետևանաքով վիրավորվող և զոհվող երեխաների թիվը շարունակում է աճել Եմենում», - հայտարարել է երկրում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մերիթքսել Ռելանյոն:

Նշվում է, որ ավելի քան 7300 մարդ է մահացել Եմենում Սաուդյան Արաբիայի ղեկավարած ռազմական կոալիցիայի գործողությունների մեկնարկից հետո, որոնք միջամտում են երկրի ներքին կռիվներին` պայքարելով Իրանի կողմից աջակցություն ստացող հուսիթ ապստամբների դեմ 2015-ի մարտից ի վեր:

ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը կոչ է արել հակամարտող կողմերին պաշտպանել երեխաներին և դադարեցնել հարձակումները դպրոցների վրա: