Ըստ տարիքային կատեգորիայի օծանելիքի բույրի ընտրությունը


Ըստ տարիքային կատեգորիայի օծանելիքի բույրի ընտրությունը
Հունվար 11 20:42 2017

Օծանելիք գնելիս բավական չէ միայն օծանելիքից հոտ առնելով այն գնահատել: Հարկավոր է մեկ կաթիլ ցանել ձեռքին, հետո հոտ առնել: Քանզի յուրաքանչյուր մարդու մաշկ ունի իր առանձնահատուկ հոտը, որոնց պատճառով օծանելիքի հոտը կարող է փոխվել:

 

Տղամարդկանց համապատասխան չեն ծաղիկների բույրով օծանելիքները: Նրանց օծանելիքի հոտը չպետք է զգացվի 15սմ հեռավորությունից:

Կանանց օծանելիքի հոտը չպետք է զգացվի 45սմ հեռավորությունից: Գործարար կանանց խորհուրդ է տրվում օգտագործել որակյալ օծանելիք, ցանկալի է ծաղիկների բույրով օծանելիք:

 

Մինչև 25 տարեկան

Այս տարիքային խմբի ներկայացուցիչները հաճախակի օգտվում են օծանելիքից, որպեսզի իրենց վրա գրավեն հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը: Սակայն դա չի նշանակում որ հարակավոր է օգտվել միայն մեղմ, ծաղկային կամ չեզոք բուրմունքներից: Այս տարիքային խմբի համար բավականին հարմար են մրգային, ցիտրուսային կոպոզիցիանները, որոնք իրենց մեջ ներառում են թուրինջ, շուշան, մոշ, նարինջ ու մանուշակ:

Մինչև 35 տարեկան

Այս տարիքում, որպես կանոն կանայք իրենց ավելի ինքնավստահ են զգում ու այն պատճառով, որ հենց այս տարիքում աղջիկները սկսում են շարժվել կարիերայի ու սոցիալական սանդուղքով: Իսկ այդ դեպքում, բուրմունքը պետք է նրբաճաշակ ու կանացի լինի ու ամենակարևորը համապատասխան լինի միջավայրին: Այդ պատճառով նրանց բավականին հարմար կլինեն բերգամոտի, թզի, կանաչ թեյի ու մուշկի բույրով կոմպոզիցիանները:

Մինչև 45 տարեկան

Այս հասուն տարիքում, կանայք արդեն հստակ գիտեն իրենց կարիքներն ու ցանկությունները: Նրանք օգտվում են օծանելիքներից միայն իրենց կերպարը ընդգծելու ու ինքնհաստատման համար: Այս տարիքային խմբի համար բավականին արդյունավետ կլինեն այն կոմպոզիցիանները, որոնց բաղադրության մեջ մտնում են սպիտակ մեղրը, հիրկը, մեխակն ու պատկառուկը:

45 տարեկանից բարձր

Այս տարիքային խմբում գտնվող կանայք արդեն հիանալի հասկանում են ոճից ու նորաձևությունից, ինչպես նաև օժտված են բարձր ինտելեկտով, սակայն օծանելիքի ընտրության հարցում նրանք առաջնորդվում են իրենց սեփական ներքին զգացողություններով: Այս տարիքում շատ լավ կլինեն հագեցված ու կայուն հոտերը: Որպես կանոն նման բույրերի բաղադրության մեջ մտնում են սանդալ ծառի, պաչուլիի, վարդի ու մամուռների երանգները: Հաճախ դրանք դասական հոտերն են: