1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի փորձել ազդել իր վրա

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի փորձել ազդեցության ինչ-ինչ լծակներ օգտագործել իր նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հունվարի 11-ին գրել է Twitter միկրոբլոգների սոցիալական ցանցի իր Էջում՝ մեկնաբանելով ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ռուսական հատուկ ծառայությունները վարկաբեկիչ նյութեր ունեն իր մասին:
«Ռուսաստանը երբեք չի փորձել ազդեցության ինչ-ինչ լծակներ օգտագործել ինձ վրա: Ես ոչ մի գործ չունեմ Ռուսաստանի հետ՝ ոչ գործարքներ, ոչ փոխառություններ, ոչինչ»,- ասել Է նա:
Նաեւ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հայտարարել է, որ հեշտությամբ հաղթել է ընտրություններում, բայց անազնիվ ընդդիմախոսները փորձում են այդ հաղթանակը նսեմացնել «մտացածին լուրերով»:
Դոնալդ Թրամփը իր մասին «ստահոդ տեղեկատվության»՝ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կողմից թույլ տրված արտահոսքը համարել է իրեն հասցված եւս մեկ հարված՝ իրադրությունը համեմատելով նացիստական Գերմանիայի հետ:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Թրամփը «վհուկների քաղաքական որս» է որակել Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե Ռուսաստանի հատուկ ծառայություններն իբր ունեն նյութեր, որոնք վարկաբեկում են անձամբ միլիարդատիրոջը: Միանգամից մի քանի ամերիկյան հրատարակություններ, վկայակոչելով անունները չնշված պաշտոնյաների, հայտնել են, որ անցյալ շաբաթ հետախուզությունը Թրամփին է հանձնել նրա մասին չհաստատված եւ վարկաբեկող նյութեր, որոնք իբր ունի Ռուսաստանը:
Ոչ մի կերպ չհիշատակելով այդ հոդվածները՝ Թրամփը «Թվիթերում» մեծատառերով գրել է. «Մտացածին նորություններ. վհուկների համընդհանուր քաղաքական որս», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

loading...
Լրահոս
Լեւոն Ալթունյանի կադրային «կրեածիվը» հանկարծակիի է բերում աշխատակազմին․ «Ժամանակ» Հերթական էլիտար հարսանիքը «Փարավոնում»․ «Հրապարակ» Կթանկանա նաև կարտոֆիլի գինը․ Պատճառը Թուրքիան է․ «Ժամանակ» «Ելքի» քննադատության «թելը կթելի» «Ծառուկյան» դաշինքը. ընկերը` ընկեր, գործը` գործ. «Իրատես» ԵՄ-ն սպասում է Հայաստանի ստորագրությանը. «168 ժամ» Նոր թանկացումներ են սպասվում. «Ժամանակ» Բուհը դատական կարգով պահանջում է բռնագանձել թվով 42 սովորողի ուսման վարձի գումարը. «ՀԺ» Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը ջերմ հարաբերությունների մեջ են. ջան ասել՝ ջան լսել են «Հրապարակ» Քանի՞ անգամ քննիչները չեն կատարել դատախազների ցուցումները. «Ժողովուրդ» Տնօրենը պարտքեր է կուտակել և անհետացել. «Ժողովուրդը» ՃՈ-ն քննարկումներ անցկացրել է` օտարերկրյա համարանիշներ ունեցող մեքենաներին վերահսկելու համար. «Ժողովուրդը» Վրաստանում ՀՀ նոր դեսպան կունենանք. «Հրապարակ» Հոկտեմբերի 24-ի աստղագուշակ Նա գող է, վատ մարդ է, չեմ ուզում նրան տեսնել և ճանաչել.Ջիգարխանյան Երգի պրեմիերա.«Մանկական Եվրատեսիլ-2017»-ում Միշան կերգի «Բումերանգ»-ը Հարսանեկան օրացույց. երբ է ավելի բարենպաստ ամուսնանալու համար ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ռոնալդուն Ինչի մասին է խոսում ձեր անվան առաջին տառը ՖԻՖԱ. Զիդանը՝ տարվա լավագույն մարզիչ Նա լվացքի մեքենայի մեջ փայլաթիթեղ գցեց. այժմ ես էլ եմ այդպես վարվում Տոկիոյի «Emonster» ընկերությունը դատի է տվել «Apple»-ին ՌԴ-ում կինն ընկել է եռացող կարամելի տակառի մեջ և մահացել Արտակարգ դեպք Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում. կա 2 զոհ Ինչպես տնային պայմաններում բանան աճեցնել Կաբարդինո-Բալկարիայում պատրաստել են Ռուսաստանում ամենամեծ խորովածը (Տեսանյութ)