Ի՞նչ անել, երբ մազերն էլեկտրականանում են


Ի՞նչ անել, երբ մազերն էլեկտրականանում են
Փետրվար 28 00:50 2017

Շատերին է ծանոթ այն իրավավիճակը, երբ հարդարվելիս մազերն էլեկտրականանում են՝ թույլ չտալով ավարտին հասցնել հարդարման պրոցեսն ու ցանկալի արդյուք ստանալ: Մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն պաշտպանել մազերն էլէկտրականացումից

-Լվացեք մազերը տաք, իսկ մաքրաջրեք սառը ջրով:

-Ամեն անգամ մազերը լվանալուց հետո օգտագործեք փափկեցնող քսուք կամ կոնդիցիոներ: Այս կոսմետիկ միջոցները պարունակում են այնպիսի տարրեր, որոնք պաշտպանում են մազերն էլեկտրականացումից:

- վարսահարդարիչով կամ արդուկով հարդարվելիս մազերի համար նախատեսված ջերմապաշտպանիչ սփռեյ օգտագործեք

-շաբաթն առնվազն մեկ անգամ սնուցող քսուք օգտագործեք: Այն կպաշտպանի մազերը չորությունից՝ նվազեցնելով էլեկտրականացման հավանականությունը:

-նախապատվություն տվեք բնական միջոցներից պատրաստված շամպուններին:

-մի սանրեք մազերը պլաստմասե կամ մետաղական սանրերով: Մազերի համար լավագույն սանրը փայտից պատրաստվածն է:

-եթե, այնուամենայնիվ, մազերն էլեկտրականանում են թույլ խոնավեցրեք ձեռքի ափն ու սահեցրեք մազերի վրայով: Շատ կանայք սա անում են ձեռքերի կամ դեմքի համար նախատեսված քսուքով, բայց լավագույն տարբերակը ծորակի ջուրն է: