Գիշերային առողջ քունը չափազանց կարևոր է երեխայի գլխուղեղի զարգացման համար


Գիշերային առողջ քունը չափազանց կարևոր է երեխայի գլխուղեղի զարգացման համար
Փետրվար 28 00:04 2017

Քնի ընթացքում երեխայի գլխուղեղի աջ եւ ձախ կիսագնդերի միջեւ կապն ինտենսիվանում է, այս մասին են վկայում է վերջին ուսումնասիրությունները: Կոլորադոյի համալսարանի գիտնականները չափել են ութ երեխաների գլխուղեղի ակտիվությունը քնի ընթացքում: Չափումներն իրականացվել են 2, 3 եւ 5 տարեկանում, գրում է Health 24-ը:

Պարզվում է` տարիքի հետ երկու կիսագնդերի միջեւ կապն ամրապնդվում է: Իսկ գիշերվա ընթացքում այն ինտենսիվանում է շուրջ 20%-ով: Մոտ ապագայում գիտնականները ձգտում են պարզել, թե մանուկ հասակում քնի խանգարումներն ինչպես են ազդում գլխուղեղի զարգացման վրա: Բացառված չէ, որ ոչ բավարար քունն ազդում է գլխուղեղի զարգացման վրա, ինչը հաճախ կարող է հանգեցնել ընդհանուր զարգացման խնդիրների, տրամադրության խաթարման:

Մասնագետներին մինչ այս եւս հայտնի էր, որ մանուկ հասակում գլխուղեղն արագ փոփոխվում է: Զարգանում են նոր կապեր, որոշ կապեր անհետանում են, գլխուղեղի նյարդային թելերի երկայնքով ձեւավորվում է միելինի պաշտպանիչ շերտ: Միելինային թաղանթի աճն ապրապնդում է ուղեղի տարբեր հատվածների միջեւ կապն` արագացնելով ինֆորմացիայի փոխանցման գործընթացը: Տարիքի հետ նյարդաթելերի աճը կատարելագործում է երեխաների հմտությունները լեզվական, ուշադրության, իմպուլսների վերահսկման բնագավառում:



loading...