Թուրքիայում ոստիկանների են վերապատրաստում Սիրիայի` ԻՊ-ից ազատագրված տարածքներ ուղարկելու համար


Թուրքիայում ոստիկանների են վերապատրաստում Սիրիայի` ԻՊ-ից ազատագրված տարածքներ ուղարկելու համար
Փետրվար 27 23:42 2017

Թուրքիայում ոստիկանության աշխատակիցներին նախապատրաստում են Սիրիայի հյուսիսային շրջաններում աշխատելու համար, որոնք ազատագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից և անցել են ընդդիմության ուժերի վերահսկողության տակ:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ոստիկանների վերապատրաստումը թուրքական զինված ուժերի և Սիրիայի ազատ բանակի համատեղ նախաձեռնությունն է:

Թուրքիայի բանակը և չափավոր ընդդիմություն համարվող Սիրիայի ազատ բանակն անցկացնում են «Եփրատի վահան» ռազմարշավը, որի նպատակն է ԻՊ-ի գրոհայիններից մաքրել Թուրքիայի հետ սահմանային հյուսիսային շրջանները:

Ներկա պահին Թուրքիայում վերապատրաստում է անցնում օրինապահների երկրորդ խումբը, որը կմեկնի Հալեպ նահանգի Էլ-Ռայ և Ազազ քաղաքներ: 450 ոստիկաններից բաղկացած առաջին խումբը սիրիական Ջարաբլուս քաղաք է ուղարկվել մեկ ամիս առաջ:



loading...