Ալկոհոլի դրական ու բացասական ազդեցությունների մասին


Ալկոհոլի դրական ու բացասական ազդեցությունների մասին
Փետրվար 27 23:01 2017

Շատ հաճախ ենք լսում այն պնդումը, որ սպիրտն իրականում ոչնչացնում է կենդանի հյուսվածքները, այդ թվում նաև նեյրոնները, սակայն ինչպես ցույց են տալիս Գրետե Յենսենի կատարած ուսումնասիրությունները, ըստ որի ալկոհոլի քանակությունը, որն անցնում է արյան մեջ,չի խաթարում ուղեղի աշխատանքը: Մասնագետները պնդում են, որ ուղեղի բջիջները սպանելու համար պետք է օգտագործել այնքան ալկոհոլ, որ մարդուն հասցնի կոմայի աստիճանի:

Համեմատելով հարբեցող և ալկոհոլից կախվածություն չունեցող մահացած մարդկանց ուղեղային նմուշները` Գրետեն չի հայտնաբերել տարբերություն նեյրոնների քանակի և նրանց խտության դասավորվածության միջև: Այլ կերպ ասած, եթե մարդը հաճախ չարաշահում է ալկոհոլի օգտագործումը, էթանոլի պատճառով նրա ուղեղի բջիջները չեն մահանում:

Ալկոհոլը ուղեղի վրա թողնում է և դրական և բացասական ազդեցություն, սակայն նեյրոնների կամ նյարդային բջիջների մահանալու հետ բացարձակապես կապ չունի:

 

Ալկոհոլի թողած դրական ազդեցությունների շարքում կարելի է նշել տարիքային խանգարումների վտանգի նվազեցումը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ալկոհոլ չօգտագործողները ունենում են հոգեկան տարբեր շեղումներ և խանգարումներ, իսկ տարիքի հետ զուգընթաց այն ավելի է սրվում:

Առավել շատ են բացասական ազդեցությունները, քան դրականը: Չնայած նրան, որ էթանոլը չի սպանում նեյրոնները, սակայն առավել դժվարացնում է նրանց միջև հաղորդակցությունը, վնասելով դենտրիտները:

Հաջորդ բացասական ազդեցությունն այն է, որ ալկոհոլի հաճախակի չարաշահողները ունեն B1 վիտամինի պակաս, որն առաջանում նյութափոխանակության խանգարման պատճառով: Վիտամին B1-ի պակասն առաջացնում է Գայ-Վերնիկի սինդրոմ՝ հիպոթալամուսի խանգարում:

Պետք է ընդգծել, որ ալկոհոլը չի վերացնում նեյրոնները, սակայն բարդացնում է նորերի առաջացման գործընթացը: