Հայաստանի ընտրանու մրցակից Ղազախստանը նոր գլխավոր մարզիչ ունի


Հայաստանի ընտրանու մրցակից Ղազախստանը նոր գլխավոր մարզիչ ունի
Փետրվար 27 22:51 2017

Ինչպես տեղեկացնում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Ղազախստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի:

Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա մրցակից Ղազախստանի ընտրանին գլխավորել է 54-ամյա ռուս մասնագետ Ալեքսանդր Բորոդյուկը: Կողմերի միջև 3-ամյա պայմանագիր է կնքվել:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ղազախստանի միջև հանդիպումը կկայանա մարտի 26-ին:

Հավելենք, որ «Մունդիալ-2018»-ի որակավորման փուլի Եվրոպական գոտու E խմբում ընդգրկված են նաև Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի և Մոնտենեգրոյի ընտրանիները: