Թուրքիան ունի հզորություն Էգեյան ծովում իր իրավունքները պաշտպանելու համար. Թուրքիայի փոխվարչապետ


Թուրքիան ունի հզորություն Էգեյան ծովում իր իրավունքները պաշտպանելու համար. Թուրքիայի փոխվարչապետ
Փետրվար 27 22:37 2017

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը դատապարտել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հայտարարությունը Էգեյան ծովում վիճահարույց Իմիա կղզիների մասին և հայտարարել է, որ Անկարան պատրաստ է պաշտպանել իր իրավունքները այդ տարածաշրջանում, հայտնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ, Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտարարել էր, որ թուրքերի «ոտքը չի մտնի հունական կղզիներ», ավելացնելով, որ Թուրքիան պատասխան կստանա նոր սադրանքների դեպքում: Այդպես նա մեկնաբանել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը այն մասին, որ թուրքերը «եթե ցանկանային բարձրանալ Իմիա, ապա դա կանեին»:

«Հույն նախարարի խոսքերը ուժեղացնում են լարվածությունը Էգեյան ծովում և չեն գնում թուրք-հունական հարաբերությունների օգտին: Թուրքիան գիտի իր իրավունքները այդ տարածաշրջանում: Քարդաքյան ժայռերը Թուրքիայի համար ունեն խորհրդանշական արժեք: Թուրքիան ունի հզորություն, հնարավորություն և ռազմավարություն Էգեյան ծովում իր իրավունքները պաշտպանելու համար»,- հայտնել է Քուրթուլմուշը Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ: