13 ամենահամեղ և օգտակար մթերքները


13 ամենահամեղ և օգտակար մթերքները
Փետրվար 27 22:06 2017

Շոկոլադ

Այն ոչ միայն շատ համեղ է, այլև նպաստում է էնդորֆինի (երջանկության հորմոնի) արտադրությանը, որն էլ հանգեցնում է էներգիայի առաջացմանը:

Սառը ջուր

Ջրազրկումը հանդիսանում է հոգնածության առաջացման թիվ մեկ պատճառը: Խմեք շատ ջուր, հատկապես առավոտյան և կլինեք երջանիկ:

Սուրճ

Պարզվել է, որ սուրճի բուրմունքն ավելի լավ է աշխուժացնում, քան հենց սուրճ խմելը: Նման թարմացնող ազդեցություն չունի և ոչ մի այլ հոտ:

Հատապտուղ

Ցանկացած հատապտուղ շատ օգտակար է, հատկապես, ազնվամորին , հապալասը և ելակը: Այս հատապտուղները լի են բնական էներգիայով:

Նարնջի հյութ

Ցիտրուսը հարկավոր է բոլոր նրանց համար, ովքեր մշտապես ունեն քնելու ցանկություն: Այս հյութը հագեցած է վիտամին C-ով, ինչը մարմնին հաղորդում է բավականաչափ էներգիա, իսկ նարնջի, կիտրոնի հոտը խթանում են ուղեղի աշխատանքը:

 

Միս

Պրոտեինները, որոնք պարունակում է միսը, օրգանիզմի կողմից յուրացվում է դանդաղ, հետևաբար էներգիայի առաջացման պրոցեսը ևս տեղի է ունենում դանդաղ, սակայն այն բավարարում է շատ երկար ժամանակ:

Ընկույզ

Բոլորին էլ գիտեն, որ ընկույզը շատ սննդարար է և այն օժտված է արագ ակտիվացնելու հատկությամբ:

Կանաչ թեյ

Ի դեպ, եթե դուք խմեք մեկ գավաթ թեյ սուրճի փոխարեն, ապա շատ ավելի առույգ կլինեք:

Խնձոր

ԲԱցի այն, որ խնձորը հարուստ է վիտամիններով, այն նաև ունի ուշադրությունը բարելավելու հատկություն:

Վարսակի փաթիլներ

Այն պարունակում է ածխաջրեր և մանրաթելեր: Իսկ եթե վարսակի փաթիլներին ավելացնեք նաև հատապտուղներ, ապա կստանաք հիասքանչ նախաճաշ:

 

Բանան

Բանանը հարուստ է բնական շաքարով, ինչն ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից և վերածվում էներգիայի:

Յոգուրտ

Այն հարուստ է մագնեզիումով, ինչն էլ էներգիայի հրաշալի աղբյուր է:

Ձու

Ձուն կարել է համարել հրաշք սնունդ: Այն հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով և հանքային նյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի լիարժեք աշխատանքի համար, ինչպես նաև ֆիզիկական աշխատանքներից հետո վերականգնվելու համար: Օգտագործելով ձու՝ դուք չեք հոգնի արագ: