Գերմանիան սկսում է փախստականներին վճարել տուն վերադառնալու համար


Գերմանիան սկսում է փախստականներին վճարել տուն վերադառնալու համար
Փետրվար 27 21:18 2017

Գերմանիայի իշխանություններն առաջիկա օրերին կսկսեն միգրանտների ֆինանսական աջակցության ծրագիրը, որոնք պետք է հայրենիք վերադառնան ԳՖՀ-ում ապաստան տրամադրելու հարցում մերժում ստանալուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում է Bild թերթը:
Ինչպես ճշտում է հրատարակությունը, ծրագիրը, որը Բունդեսթագի կողմից հաստատվել է անցյալ տարվա նոյեմբերին, նախատեսված է այն 11 երկրներից Գերմանիա ժամանած անձանց համար, որտեղ ներկայում չկան զինված հակամարտություններ:
Խոսքը, մասնավորապես, Թունիսի, Մարոկոյի, Նիգերիայի, Կոսովոյի, Սերբիայի եւ Ալբանիայի մասին է: Այդ նպատակով Բունդեսթագն անցյալ տարի որոշում է կայացել հատկացնել շուրջ 150 մլն եվրո:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե հույս ունի, որ ԳՖՀ-ում գտնվող օտարերկրացիները, որոնք փախստականի կարգավիճակ ստանալու հեռանկար չունեն, իրենք կմեկնեն երկրից՝ չսպասելով հարկադրական արտաքսման:
Անցալ տարի Գերմանիա է ժամանել 280 հազար մարդ, որոնք փախստականի կարգավիճակ են հայցում, նրանցից 25 հազարն արտասքվել են, 55 հազարը՝ երկրից հեռացել են իրենց նախաձեռնությամբ: Իսկ ընդամենը, Գերմանիայի ներքգործնախարարության տվյալներով՝ 2015 թվականին միգրացիոն ճգնաժամի սկսվելուց ի վեր երկիր են ժամանել շուրջ 1,2 մլն միգրանտներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: