Ստամբուլում կայացել է Էրդողանի մասին ֆիլմի պրեմիերան


Ստամբուլում կայացել է Էրդողանի մասին ֆիլմի պրեմիերան
Փետրվար 27 21:07 2017

Ստամբուլում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասին պատմող «Առաջնորդը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան՝ տեղեկացնում է TRT հեռուստաընկերությունը:

Ֆիլմում մասնավորապես ներկայացվում է Թուրքիայի առաջնորդի մանկությունը, Ստամբուլի քաղաքապետարանում նրա աշխատանքը, 1997թ. միջկրոնական վեճեր հրահրելու մեղադրանքով նրա չորսամսյա բանտարկությունը:

Ֆիլմի նկարահանումները ընթացել են Ստամբուլում, Քըրքլարելիում և Հյուսիսային Կիպրոսում: Ֆիլմը էկրան կբարձրանա մարտի 3-ին:



loading...