Ընդհանուր տրամաբանությունը խոսում է հօգուտ այն բանի, որ ԵԱՏՄ-ն այլընտրանք չունի. Կրեմլ


Ընդհանուր տրամաբանությունը խոսում է հօգուտ այն բանի, որ ԵԱՏՄ-ն այլընտրանք չունի. Կրեմլ
Փետրվար 27 20:52 2017

Թեեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացման գործընթացը տեղի է ունենում «ոչ առանց խնդիրների», ընդհանուր տրամաբանությունը խոսում է հօգուտ այն բանի, որ ԵԱՏՄ-ն այլընտրանք չունի: Այդ մասին ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է լրագրողներին՝ ամփոփելով Վլադիմիր Պուտինի եւ Նուրսուլթան Նազարբաեւի միջեւ Աստանայում կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Պուտինը եւ Նազարբաեւը բավականին հանգամանորեն կանգ են առել ԵԱՏՄ-ի զարգացման խնդիրների վրա: Գործընթացները բարդ են, բայց, այդուամենայնիվ, ընդհանուր տրամաբանությունը խոսում Է հօգուտ այն բանի, որ ինտեգրացիոն այդ գործընթացների շարունակումն ու զարգացման բարձր դինամիկայի պահպանումն այլընտրանք չունեն, թեեւ, անտարակույս, խնդիրներ կան»,-ասել է Պեսկովը:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում Է, որն ստեղծվել է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի բազայի վրա եւ գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ-ի անդամներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: