1$ = 0 AMD 1€ = 0 AMD

«Փոքր Մհեր» -ի սաները կուսանեն Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում

2004 թվականից առ այսօր «Փոքր Մհեր» կրթահամալիրը հանրակրթական տարրական, հիմնական, միջնակարգ, լրացուցիչ ռազմահայրենասիրական, հայկազունական-կադետական-սեպուհական ու կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված կրթական և այլ ծրագրերի իրականացմամբ նպաստում էր անչափահասների, այդ թվում` թափառաշրջիկ և անապահով երեխաների ռազմահայրենասիրական պատրաստությանը:

Կրթահամալիրը տարիներ շարունակ իր սաներին նախապատրաստել է ռազմական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար` նրանց շրջանում ձևավորելով և զարգացնելով զինվորական պարտքի նկատմամբ հավատարմության զգացում:

 

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ և ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մշակվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ միավորելու ծրագիրը: Ի սկզբանե լինելով ավագ դպրոց՝ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը այսօր թերևս ավելի մեծ փորձ ունի, քան հանրապետությունում գործող նորաստեղծ ավագ դպրոցները: Անցնելով երկար ճանապարհ՝ վարժարանը 22 տարիների ընթացքում հասել է մեծ հաջողությունների և վարժարանի սաները, 2007 թ.-ից մասնակցելով տարբեր միջազգային հավաքների, մշտապես մրցանակներով են վերադարձել հայրենիք:

 

Վարժարանի հիմնական խնդիրներից է ռազմական ուսումնական հաստատությունների համար դիմորդներ պատրաստելը: Վարժարանի շրջանավարտների 90%-ից ավելին դիմում և ընդունվում է ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատություններ:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներին հունվարի 11-ին հանդիսավորությամբ ընդունել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

 

Շարահրապարակում նրանց ողջունել է վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, այնուհետև հայկազունները վարժարանի սաների, մանկավարժների ու սպաների ուղեկցությամբ անցել են բուժզննում, ստացել անկողնային պարագաներ, ծանոթացել են վարժարանի կենցաղային պայմաններին, առօրյայի կազմակերպման կարգին: Առաջիկա օրերին նրանք աստիճանաբար կներգրավվեն ռազմամարզական վարժարանի առօրյայում:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների նախնական տպավորությունները բարձր են, ուսումնական հաստատության փոփոխման հանդեպ տրամադրվածությունը՝ դրական: Նրանք գիտակցում են, որ ուսումնական հաստատության անվանումն ու վայրն էական չեն, կարևորը որակյալ կրթություն ստանալն է և հետագայում ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու առումով վարժարանի ընձեռած հնարավությունները:

loading...
Լրահոս
Հայկ Դարբինյանի «Песни о Джейн» գրքի շնորհանդեսը լուսանկարներով Անկարայի արձագանքը՝ Հոլանդիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության վերաբերյալ օրինագծերի ընդունմանը 7 ավտոպատահար՝ 1 օրում Ադրբեջանցիների տգիտությունը անսահմանափակ է Փետրվարի 22-ին Երեւանում ծնվել է 67 երեխա Կապույտ հազից 2 ամսական երեխա է մահացել Տեղի է ունեցել վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ Դոլարի գինը՝ այսօր Բացառիկ տեսանյութ՝ երեկ Երևանի կենտրոնում BMW X5-երի մասնակցությամբ խոշոր ավտովթարից Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է Իմ եւ Գագիկ Ծառուկյանի շփումներում քաղաքական բաղադրիչը բացակայում է Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու իր հանցագործությունների համար. Էդվարդ Նալբանդյան Հարսանիքներ, որոնք ողբերգությամբ են ավարտել (լուսանկարներ) 20 տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանի հոկեյի օլիմպիական հավաքականը եզրափակչում է Պլանային ջրանջատում Աշտարակում Արգելափակվել են ավտոմեքենաներ Հրազդանում բարձրահարկ շենքից 31-ամյա կին է ցած ընկել եւ ողջ մնացել Նոր հակահրդեհային մեքենա «Ջրվեժ» անտառապարկին Ինչպես է Շիրակի պետհամալսարանի ռեկտորը խաբում ԱԻՆ-ին (լուսանկարներ) Մարջան Ավետիսյանը սիրելիի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել Մայրաքաղաքում ընթանում են անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքներ Ադրբեջանը դատապարտել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը Հայաստանում Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Վարդան Մնացականյանի դիակը