Հյուսիսային Կորեայում 5 բարձրաստիճան պաշտոնյայի են մահապատժի ենթարկել


Հյուսիսային Կորեայում 5 բարձրաստիճան պաշտոնյայի են մահապատժի ենթարկել
Փետրվար 27 19:36 2017

Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը երկուշաբթի զեկույց է ներկայացրել, որի համաձայն` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանով նոր մահապատիժներ են իրականացվել վերջին օրերին:

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, Հյուսիսային Կորեայում 5 բարձրաստիճան պաշտոնյայի են մահապատժի ենթարկել զենիթային հրանոթների օգնությամբ: Ինչպես նշվում է, մահապատժի համար պատճառ է հանդիսացել նրանց կազմած կեղծ զեկույցները, որոնք «բարկացրել» են երկրի ղեկավարին:

Մահապատիժների իրականացման մասին լուրն ստացվել է Մալայզիայում հյուսիսկորեացի առաջնորդի եղբոր` Կիմ Չեն Նամի սպանության հետաքննությանը զոըգահեռ: Վերջինիս թունավորել էին Կուալա Լումպուրի օդանավակայանում` թունավոր նյութ լցնելով նրա դեմքին: