Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականը


Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականը
Հունվար 11 19:18 2017


Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի` «Հալ Սիթիի» հետ առաջին հանդիպմանը:

27-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր և դաշտում է անցկացրել 71 րոպե: Նա կատարել է 47 փոխանցում` 87.2 տոկոս ճշգրտությամբ, որոնցից մեկը գոլային էր:

Նրա փոխանցումներից չորսը սրող էին: Հենրիխը կատարել է բարձից երեք փոխանցում, որոնք նպատակի չեն հասել: Նա չորս հարված է կատարել, որոնցից ոչ մեկը չի ընթացել դարպասին: Մրցակցին շրջանցելու 6 փորձերից նրա մոտ չորսը հաջող է եղել: Մխիթարյանը մասնակցել է 12 մենապայքարի և հաղթել 6-ում: Նա երկու անգամ խլել է գնդակը:

Whoscored-ը նրա խաղին տվել է 7.4 գնահատականը:



loading...