Արյունային փսխումներ չի ունեցել, ձայնը լսելի է, խոսքը` հստակ. ՔԿՎ


Արյունային փսխումներ չի ունեցել, ձայնը լսելի է, խոսքը` հստակ. ՔԿՎ
Փետրվար 27 19:16 2017

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես նշվել է, փետրվարի 10-ից հացադուլի մեջ գտնվող Ա. Սարգսյանը հրաժարվում է որևէ տեսակի բժշկական օգնություն ստանալուց:

Նշենք, որ վերջինս արյունային փսխումներ չի ունեցել, ձայնը լսելի է, խոսքը` հստակ և ունի սթափ գիտակցություն:

Քրեակատարողական հիմնարկի համապատասխան մասնագետները ևս բազմիցս ներկայացրել են հացադուլի և բուժումից հրաժարվելու հետ կապված հնարավոր հետևանքների նկարագիրը, սակայն Ա. Սարգսյանն անդրդվելի է:

Հավելենք, որ Ա. Սարգսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի շուրջօրյա դինամիկ հսկողության ներքո:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին