Երեւանում 25-ամյա աղջիկ է ինքնասպան եղել


Երեւանում 25-ամյա աղջիկ է ինքնասպան եղել
Փետրվար 27 18:21 2017

Երեւանում կախվելու միջոցով 25-ամյա աղջիկն ինքնասպանություն է գործել: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Վերջինիս խոսքով՝ փետրվարի 27-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը ժամը 13:40-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել 1992-ին ծնված Ն.Ն.-ի դին:

«Դավիթաշենի շենքերից մեկի բնակարանում աղջիկն ինքնասպանություն է գործել էլեկտրական հոսանքի լարով կախվելու միջոցով»,-ասաց Էդգար Ջանոյանը:

 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: