Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները


Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները
Փետրվար 27 17:25 2017

Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ գործող պատժամիջոցները. այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությանը:

«2017 թվականի փետրվարի 27-ին խորհուրդը որոշել է 1 տարով երկարաձգել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները՝ մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 1 տարի առաջ Եվրամիությունը չեղարկել էր Բելառուսի 170 պաշտոնյաների՝ այդ թվում երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և 3 բելառուսական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Ուժի մեջ են մնացել Մինսկի նկատմամբ զենքի էմբարգոն և Բելառուսի չորս քաղաքացու նկատմամբ պատժամիջոցները:



loading...