Քաղաքականությունից դուրս եմ եկել, համ դուք ինձանից կպրծնեք, համ ես՝ ձեզանից. Մհեր Սեդրակյան


Քաղաքականությունից դուրս եմ եկել, համ դուք ինձանից կպրծնեք, համ ես՝ ձեզանից. Մհեր Սեդրակյան
Փետրվար 27 10:19 2017

Ես ոչ մեկից նեղացած չեմ, քաղաքականությունից դուրս եմ եկել, համ դուք ինձանից կպրծնեք, համ ես՝ ձեզանից, որոշել եմ բիզնեսով զբաղվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր):

Նա հայտարարել է, թե ինքը չի ձգտել իր որդուն «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակ մտցնել. «Ես չեմ ձգտել իմ որդուն ցուցակ մտցնել: Ոչ ոք չի կարող իմ վրա ճնշում գործադրել»:

Այն հարցին, թե իր որդու համար պատգամավորի կարիերա էր ծրագրավորել, ինչո՞ւ ձախողվեց, Սեդրակյանն արձագանքել է. «Էդ էլ մեր գաղտնիքն ա, թող մնա մեր մեջ: Ես չեմ ձգտել, ես եթե մի բանի ձգտում եմ, հասնում եմ: Իմ որդին պատգամավոր դառնալով պետք ա կարիերա ստեղծի կամ չստեղծի, ձեզ ո՞նց ա թվում, եթե դառնա պատգամավոր, փայլելո՞ւ ա իր կարիերան»:

Մհեր Սեդրակյանի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանին միանալու հարցն էլ չի քննարկում, նրա հետ սերտ հարաբերություն ունի, բայց ոչ քաղաքական առումով. «Ինձ տենց հեշտ ա՞ բան առաջարկելը»: