Հարավային Կորեայում ասել են, թե ովքեր են կազմակերպել Կիմ Չեն Նամի սպանությունը


Հարավային Կորեայում ասել են, թե ովքեր են կազմակերպել Կիմ Չեն Նամի սպանությունը
Փետրվար 27 14:14 2017

ԿԺԴՀ առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության կազմակերպիչները հյուսիսկորեական 2 նախարարությունների աշխատակիցներն են: Այդ մասին հայտարարել են Հարավային Կորեայի խորհրդարանում, հայտնում է Reuters գործակալությունը:

Հաղորդվում է, որ հարավկորեական հատուկ ծառայությունները Կիմ Չեն Նամի սպանության կազմակերպման համար կասկածում են ութ հյուսիսկորեացու, որոնցից չորսը ԿԺԴՀ-ի պետական անվտանգության նախարարության աշխատակից են, իսկ երկուսը՝ արտգործնախարարության:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիմ Չեն Նամը սպանվել է Մալայզիայի օդանավակայանում՝ անհայտ կնոջ կողմից քիմիական նյութով թունավորվելու միջոցով: Հարավային Կորեան կոչ է արել Հս. Կորեային խոստովանել, որ իրենք են սպանել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբորը:

Իր հերթին՝ ԿԺԴՀ-ն մեղադրել է Սեուլին Փհենյանի դեմ դավադրություն կազմակերպելու համար: