Ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը կլինի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն. Աշոտյան


Ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը կլինի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն. Աշոտյան
Փետրվար 27 14:14 2017

Խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը կլինի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մենք շատ պարզ ասում ենք՝ Կարեն Կարապետյանը կշարունակի ներկայացնել Հանրապետական կուսակցությունը կառավարության մեջ՝ որպես վարչապետի թեկնածու՝ մեր հաղթանակից հետո։ Կարեն Կարապետյանը և նոր կառավարությունն առ այսօր, ի հեճուկս բոլոր հոռետեսների, շարունակում են դինամիկ կերպով զարգացման ծրագրեր ներկայացնել, շարունակում են ունենալ հասարակության վստահությունը։ Վարչապետը չունի իմ հաճոյախոսությունների կարիքը», - ասել Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով՝ իրենք ուզում են հաղթել որակյալ, օրինական, ազատ, արդար ընտրություններում. «Մեզ համար հաղթելուց առաջ կարևոր են ընտրությունների որակը»: