«Հաց բերողի» խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին միացել են պատգամավորներ «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցություններից


«Հաց բերողի» խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին միացել են պատգամավորներ «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցություններից
Փետրվար 27 14:03 2017

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու հարցով Ազգային ժողովում ընթանում է ստորագրահավաք:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս պահին, բացի Էդմոն Մարուքյանից և իրենից, ստորագրահավաքին միացել են պատգամավորներ «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցություններից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ծանոթացել են «Հաց բերող» Արթուր Սարգսյանի պահման պայմաններին։
«Նա 17 օր շարունակում է հացադուլը և, կարծես, դադարեցնելու մտադրություն չունի։ Մարուքյանը և ես պատրաստվում ենք հանդես գալ պատգամավորական երաշխավորությամբ և միջնորդել, որ Արթուրին կալանքից ազատեն», - Facebook-յան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։