Իրանը նորագույն թևավոր հրթիռ է փորձարկել Հնդկական օվկիանոսում անցկացվող զորավարժություններում


Իրանը նորագույն թևավոր հրթիռ է փորձարկել Հնդկական օվկիանոսում անցկացվող զորավարժություններում
Փետրվար 27 13:59 2017

Իրանական զորքերը երկրի ռազմածովային ուժերի ընդգրկուն զորավարժությունների շրջանակներում փորձարկել են «Նասր» նորագույն թևավոր հրթիռը, հաղորդում է Press TV հեռուստաալիքը:

«Իրանական ուժերը փորձարկել են «Նասր» նորագույն թեւավոր հրթիռը երկրի հարավում տեղի ունեցած հիմնական ռազմածովային զորավարժությունների ժամանակ»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Իրանի ռազմածովային ուժերը «Վելայաթ-95» խոշորամասշտաբ զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսի հյուսիսում: Զորավարժությունները մեկնարկել են փետրվարի 26-ի առավոտյան Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դեր-ծովակալ Հաբիբուլա Սայարիի հրամանով: Զորավարժությունների անցկացման գոտին ընդգրկում Է մոտավորապես երկու միլիոն քառակուսի կիլոմետր:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Սայարին, «Վելայաթ-95» ռազմածովային զորավարժությունները ենթադրում են մարտավարական մանևրումների, հետախուզական գործողության անցկացում, հրթիռների և տորպեդների արձակում, ինչպես նաեւ փրկարարական գործողություն:

Զորավարժությունների ժամանակ մարտավարական նշանակության պաշտպանական գործողության շրջանակներում օգտագործվում է ռազմական տեխնիկա, ներառյալ իրանական արտադրության սուզանավեր եւ ուղղաթիռներ: