Ռուսական ինքնաթիռը վերադարձել է Ցյուրիխի օդանավակայան՝ շարժիչի հետ կապված խնդրի պատճառով


Ռուսական ինքնաթիռը վերադարձել է Ցյուրիխի օդանավակայան՝ շարժիչի հետ կապված խնդրի պատճառով
Փետրվար 27 13:55 2017

Ցյուրիխից Մոսկվա ուղևորվող ռուսական ավիաընկերություններից մեկի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ շարժիչի գազադինամիկ կայունության խախտման պատճառով: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է արտակարգ ծառայություններում աղբյուրը:

«Ստուգման արդյունքում չի հաստատվել շարժիչներից մեկում բռնկված հրդեհի մասին ենթադրությունը: Պարզվել է, որ տեղի է ունեցել շարժիչի գազադինամիկ կայունության խախտում», - իրավիճակը մեկնաբանել է աղբյուրը: