Էրդողանը մարտի 9-10-ը Ռուսաստան կայցելի՝ Պուտինի հետ բանակցությունների համար


Էրդողանը մարտի 9-10-ը Ռուսաստան կայցելի՝ Պուտինի հետ բանակցությունների համար
Փետրվար 27 13:43 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնություն կայցելի մարտի 9-10-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատանը:

«Մենք հաստատում ենք, որ ՌԴ նախագահի այցը կկայանա մարտի 9-10-ին»,-«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունից: