«Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում նշանակվել է գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար


«Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում նշանակվել է գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Հունվար 11 17:50 2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրամանով Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև ՀՀ կառավարության որոշման համապատասխան «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը։

Նախարարի մեկ այլ հրամանով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նշանակվել է պատասխանատու՝ «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ միավորվելու ընթացքում հանձնման-ընդունման գործընթացը ավարտին հասցնելու համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

 



loading...